14:43 21.02.2018
Պետական գործարաններն ու արտադրությունների մասնավորեցման նպատակը արդյունավետ ներդրողներ գտնելն էր, սակայն այդ խնդիրը 1990-ական թվականներին չհաջողվեց լուծել։ Պարապուրդի մատնված գործարանների հարցի մասին նման կարծիք այսօր հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
«1990-ական թվականներին այդպիսի սեփականատերեր մենք չունեինք օբյեկտիվ պատճառներով, որովհետև մեզանում արտադրության ոլորտում մասնավոր նախաձեռնությամբ հանդես գալու համար փորձառություն, հմտություն ունեցող, կապիտալ, որ կարող եք ներդնել և արտադրական կարողությունները կամ ժամանակակից տեխնոլոգիաների արտադրություն կազմակերպել, այդպիսի փորձառություն ունեցող մարդկանց թվաքանակը շատ քիչ էր կամ իսպառ բացակայում էր»,– նշեց հանձնաժողովի նախագահը։
Իշխանությունները, ըստ Հարությունյանի, փորձեցին հանրային սեփականությունը հանրությանը բաշխել վաուչերների տեսքով, սակայն դրանք էլ վերավաճառքի արդյունքում շատ շուտ հայտնվեցին հաշված մարդկանց ձեռքում, իսկ գործարաններն այդպես էլ պատշաճ չաշխատեցին։
Սակայն այսօր նույնպես անհրաժեշտ է գտնել արդյունավետ սեփականատերերի կամ ներդրողների, որոնք կարող են վերագործարկել այդ արտադրությունները։ Դրա համար պետք է տնտեսական գործիքներով դրդել, որ ներկա սեփականատերերը կա՛մ աշխատացնեն իրենց այդ սեփականությունը, կա՛մ հրաժարվեն դրանցից ու վաճառեն։ Հարությունյանի խոսքով՝ իշխանության ներսում ներկայում տարբերակներ են քննարկվում այդ գործընթացի վրա ազդելու համար։
«Լուծումները պետք է լինեն այնպես, որ մարդուն խթանեն՝ կա՛մ դուք պետք է շարունակեք պահպանել այս գույքը որպես անշարժ գույք՝ ոչինչ չտվող, ոչ մի եկամուտ չբերող, բայց ձեզ համար ծախսեր ենթադրող (որովհետև դուք պետք է գույքահարկ վճարեք), կա՛մ այնպիսի մի միջոցառում ձեռնարկեք, որ ձեզ ձեռնտու չլինի այդ վիճակում այդ գույքը պահելը, օտարելն այդ դեպքում դառնա ձեզ համար ամենանպատակահարմար կամ ամենանախընտրելի տարբերակը», – նշեց Հարությունյանը։
Սրա լուծման համար տարբերակներից մեկը արտադրական կարևորության, բայց չօգտագործվող գույքի գույքահարկը բարձրացնելն է՝ ըստ Հարությունյանի։ Դա սեփականատերերին կդրդի կա՛մ աշխատեցնել գործարանը, կա՛մ վաճառել այն։
19:16 16.06.2025
Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան ԱրտաշատումՏարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:08 16.06.2025
Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտելՀունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...
18:50 16.06.2025
Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձինSportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […] ...
18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...