Ե՞րբ են կարողանալու կրթություն ստանալ հաշմանդամները. 40 տարեկանու՞մ, 50-ու՞մ, թե՞ 60-ում. Զարուհի Բաթոյանի ելույթը ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ե՞րբ են կարողանալու կրթություն ստանալ հաշմանդամները. 40 տարեկանու՞մ, 50-ու՞մ, թե՞ 60-ում. Զարուհի Բաթոյանի ելույթը ԱԺ-ում

15:41 21.02.2018

Աժ-ում բարձրագույն կրթության բարեփոխումների մասին օրենքի քննարկման ժամանակ ելույթի իրավունքը տրվեց Disabilityinfo ՀԿ նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանին: Խոսքի իրավունքը տալուց առաջ հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը նշեց, որ նա կարող է չմոտենալ բարձրախոսին և տեղից խոսել: Բաթոյանն էլ ակնարկեց, որ Աժ դահլիճում ևս չկան հարմարություններ հաշմանդամների համար. «Կարծես թե ելույթի համար ես այլընտրանք չունեմ էլ այս դահլիճում, ցավոք», – ասաց Բաթոյանը և սահուն անցում կատարեց իր ելույթին: Այն կրկին հաշմանդամության խնդիրներին էր վերաբերում՝ բարձրագույն կրթության ոլորտում: 

Բաթոյանը նախ նշեց, որ այսօր որևէ պետական բուհ Հայաստանում չունի հարմարեցում հաշմանդամների համար, բացառությամբ Ամերիկյան համալսարանի, եթե կան թեքահարթակներ, ապա անհայտ է, թե դրանք ու՞ր են տանում: Ըստ Բաթոյանի, դրանք որևէ կերպ չեն լուծում հշամանդամություն ունեցող անձի կրթության խնդիրը: 

«Ի՞նչ պետք է անեմ ես, որ սայլակ եմ օգատագործում, կամ իմ ընկերը, որ լսողության խնդիր ունի, և մենք ուզում ենք բարձրագույն կրթություն ստանանք: Եթե չենք ուզում ծանրաբեռնել բուհերին, պետք է սպասենք, անվերջ սպասենք: Մինչդեռ մեր հասակակիցները ազատ կարող են նույն իրենց իրավունքը իրացնել: Հարց է առաջանում, թե որքան պետք է սպասենք. երբ ավարտվի Արցախյան հակամարտությո՞ւնը, որ գումար ունենանք, երբ տնտեսապես շատ հարուստ երկիր դառնա՞նք: 40 տարեկանու՞մ ենք մեր կրթություն ստանալու իրավունքը իրացնելու, 50-ու՞մ, թե 60-ու՞մ: Ուղղակի ուզում ենք իմանալ», – իր ելույթի ժամանակ ասաց Զարուհի Բաթոյանը: 

Զարուհի Բաթոյանը այս իրավիճակը բնութագրեց ոչ միայն խտրական, այլև հակասհամանադրական:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP