16:47 15.05.2022
Կարո՞ղ եք ձեռքերը միացնել մեջքի վրա, որքա՞ն արագ կարող եք նստել և վերկենալ աթոռից: Բժիշկներն առաջարկում են առողջությունը գնահատելու պարզ տնային թեստեր: Երկար տարիներ մասնագետներն օգտագործել են մարմնի քաշը որպես ընդհանուր առողջության հիմնական ցուցանիշ, սակայն այժմ պարզ է, որ որոշ մարդիկ կարող են լինել նիհար, բայց անառողջ կամ նույնիսկ ավելորդ քաշով, բայց՝ բավարար առողջությամբ:
Այժմ ԱՄՆ-ի Mayo Clinic-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ առողջությունը կարող է ավելի ճշգրիտ սահմանվել և երկարակեցության հնարավորոթյունը կանխատեսվել չորս առողջական պարամետրերով՝ աերոբիկ ֆիթնես, մկանային ուժ և դիմացկունություն, ճկունություն և կազմվածք: Փորձագետները կարծում են, որ դրանց գնահատումն ավելի օգտակար է, քան քաշի ցանկացած չափում:
Բժիշկները վստահեցնում են, որ այս 4 հատկանիշները դուք կարող եք ստուգել ինքներդ ձեզ տանը, և, որ ամենակարևորն է, աշխատելով ձեր միավորները բարելավելու ուղղությամբ: Աերոբիկ ֆիթնեսը չափում է օրգանիզմի կողմից թթվածին ստանալու և օգտագործելու կարողությունը և սերտորեն կապված է ընդհանուր առողջության հետ:
Գիտնականները չափում են աերոբիկ ֆիթնեսը՝ օգտագործելով «VO2 max» միավորը՝ առավելագույն քանակությամբ թթվածինը, որը օրգանիզմը կարող է օգտագործել վարժությունների ընթացքում: Որքան այս միավորը բարձր լինի, այնքան լավ, քանի որ դա ցույց է տալիս, որ ձեր օրգանիզմն ավելի արդյունավետ է թթվածին ստանում և մատակարարում մկաններին:
Թեստ 1. Ստուգեք ձեր սրտի զարկերը հանգիստ վիճակում
Ձեր սրտի բաբախումների քանակը րոպեում, երբ դուք հանգստի վիճակում եք, ցույց է տալիս, թե որքան լավ է աշխատում սրտի մկանը:
Տարիքը, քնի քրոնիկ պակասը, ավելորդ քաշը, ծխելը և երկարատև սթրեսը կարող են հանգեցնել հանգստի ժամանակ սրտի աշխատանքի արագացման: Կանոնավոր վարժությունները դանդաղեցնում են այն, քանի որ ուժեղանում են սրտի մկանները , ինչը նշանակում է, որ այն կարող է ավելի մեծ քանակությամբ արյուն մղել սրտի յուրաքանչյուր զարկի հետ:
Հանգստի վիճակում գտնվող սրտի հաճախությունը ստուգելու լավագույն միջոցը անմիջապես արթնանալուց հետո չափելն է: Սահմանեք ժամաչափ 15 վայրկյան և հաշվեք հարվածները, ապա բազմապատկեք հարվածների քանակը չորսով:
Օպտիմալ են համարվում հետևյալ ցուցանիշները:
40-տարեկաններ՝ 57-66 զարկ րոպեում տղամարդկանց համար; 60-69, կանայք.
50-՝տարեկաններ 58-67, տղամարդիկ; 61-69, կանայք.
60-տարեկաններ՝ 57–67, տղամարդիկ; 60-68, կանայք.
70-տարեկաններր՝ 56-65, տղամարդիկ; 60-68, կանայք.
Թեստ 2. Քայլելու թեստ
Այս պարզ թեստը, որը մշակվել է Հարվարդի համալսարանում 1942 թվականին, լայնորեն օգտագործվում է որպես ֆիզիկական պատրաստվածության և սրտանոթային ուժի չափիչ, քանի որ այն չափում է ձեր սրտի զարկերի աճը, որն առաջանում է վարժությունից և արագությունից, որով ձեր սրտի զարկերը վերականգնվում են դրանից հետո: Գաղափարն այն է, որ առողջ սիրտը ավելի լավ կդիմանա այդ «փորձությանը»` և դրանից հետո արագ կվերադառնա նորմալ վիճակի:
Սահմանեք ժամաչափ 24 քայլ երեք րոպեում:Երեք անընդմեջ րոպեից հետո մեկ րոպե հանգստացեք աթոռին, ապա անմիջապես ստոսւգեք ձեր զարկերակը։
Նպատակային միավորներ.
40-տարեկաններ. տղամարդկանց համար րոպեում 90-106 հարված; 96-119, կանայք.
50-տարեկաններ՝ 93-112, տղամարդիկ; 101-124, կանայք.
60-տարեկաններ՝ 96-115, տղամարդիկ; 103–126, կանայք.
70տարեկաններ՝ 102-118, տղամարդիկ; 105-130, կանայք.
Ճկունություն
Տարիքի հետ մենք կորցնում ենք ճկունություն: Ճկունության կորուստը կարող է լինել հոդերի, մկանների և հյուսվածքների առողջության վատթարացման ցուցանիշ: Ստուգեք ձեր վերին մարմնի ճկունությունը այս թեստի միջոցով:
Թեստ՝ «մեջքի քերծվածք»
Ուսերի ճկունությունը կարևոր է առօրյա գործերի համար: Մի ձեռքը դրեք ձեր գլխի և մեջքի հետևում ուսի վրայով և հնարավորինս հասեք ձեր մեջքի կեսին, ձեր ափը դիպչում է ձեր մարմնին, իսկ մատները՝ դեպի ներքև: Մյուս թեւը դրեք մեջքի հետևում, ափը դեպի դուրս, իսկ մատները դեպի վեր և բարձրացրեք վերև՝ փորձելով դիպչել կամ համընկնել երկու ձեռքի միջնամատներին:
Խնդրեք ինչ-որ մեկին ուղղորդել ձեր ձեռքերը, որպեսզի դրանք հավասարվեն, և չափեք միջնամատի ծայրերի միջև եղած հեռավորությունը: Մինուս (-) հաշիվը նշանակում է, որ դուք չեք կարող դիպչել երկու ձեռքի մատներին. գումարած (+) միավորը նշանակում է, որ ձեր ձեռքերը համընկնում են:
Նպատակային միավորներ
50-տարեկաններ՝ -10սմ-ից 1սմ, տղամարդիկ; -5սմ-ից 7սմ, կանայք:
60-տարեկաններ՝ -17սմ-ից -2սմ, տղամարդիկ; -10սմ-ից 5սմ, կանայք:
70-տարեկաններ՝ -20սմ-ից -5սմ, տղամարդիկ;
-12սմ-ից 2սմ, կանայք:
80-տարեկաններ՝ -25սմ-ից -7սմ, տղամարդիկ; -17սմ-ից -2սմ, կանայք.
Մկանային ուժ և տոկունություն
Մկանային ուժն ու տոկունությունը կարևոր են օրգանիզմի թուլացումը կանխելու համար:
ԹԵՍՏ. 30 վայրկյան տևողությամբ կքանիստի թեստ
Սա չափում է, թե քանի անգամ կարող եք վեր կենալ և նստել աթոռի վրա 30 վայրկյանում, և ոտքերի ուժն ու դիմացկունությունը չափելու ստանդարտ միջոց է:
Նպատակային միավորներ.
50-տարեկաններ՝ 15-21, տղամարդիկ; 12-20, կանայք.
60-տարեկաններ՝ 12-18, տղամարդիկ; 10-16, կանայք.
70-տարեկաններ՝ 10-17, տղամարդիկ; 10-15, կանայք.
80-տարեկաննե՝ 8-13, տղամարդիկ; 9-13, կանայք.
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը08:50 23.06.2025
Սթարմերը և Թրամփը քննարկել են Իրանին բանակցությունների վերադարձնելու անհրաժեշտությունըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանին բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և հաստատել, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ «Նրանք քննարկել են Իրանի՝ բանակցությունների սեղանին […] ...
08:42 23.06.2025
ԱՄԷ-ի առաջնորդը քննարկել է Իրանի իրավիճակը Ֆրանսիայի, Իտալիայի և Օմանի առաջնորդների հետԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հեյսհամ բին Թարիքի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի սրման վերաբերյալ, հաղորդում է WAM գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ առաջնորդներից յուրաքանչյուրի հետ երկկողմ բանակցությունները վերաբերել են «Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը և դրա հնարավոր լուրջ հետևանքներին տարածաշրջանի […] ...
08:31 23.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել ենԱՄՆ ռազմական գործողության հետևանքով Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներն ամենաշատն են վնասվել, կիրակի օրը Truth Social-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հուշարձանային վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ «Ավերում» ճիշտ տերմինն է: Ամենավատ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ ցածր։ Հենց նշանակետին», – գրել է նա։ Հունիսի […] ...
08:20 23.06.2025
Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակումԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...
08:10 23.06.2025
Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածիցՀունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...
08:00 23.06.2025
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհՀունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...