23:30 15.05.2022
COVID-19 համաճարակը փոխեց մեր կյանքը բազմաթիվ ասպեկտներով, ներառյալ այն ժամանակը, որը մենք ծախսում ենք մեր գաջեթներին գամված: 2021-ին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 2020-ին ամերիկացիներն օգտագործել են իրենց հեռախոսները շաբաթական միջինը 28,5 ժամ՝ 2018-ին շաբաթական 25,9 ժամից ավելի:
2021 թվականներին կատարված ուսումնասիրությունների համաձայն ԱՄՆ-ում և այլ երկրներում մեծահասակները էկրաններին գամվում են միջինը 60-80%-ով ավելի, քան մինչև համաճարակը: Ապացուցված է, որ էկրանի առջև չափից ավելի անցկացրած ժամանակը բացասական ազդեցություն է թողնում երեխաների և դեռահասների վրա և որոշակի հոգեբանական և առողջական խնդիրներ ստեղծում՝ մասնավորապես՝ դեպրեսիա, տագնապ,վատ քուն, գիրություն: Շատ հետազոտողներ կարծում են, որ հեռախոսների և համակարգիչների առջև անցկացրած երկար ժամանակը մեծահասակների մոտ կարող է հանգեցնել աչքերի լարվածության, քնի խանգարման և մտավոր առողջության վատթարացման:
Այսպիսով, էկրանի առջև անցկացրած որքա՞ն ժամանակն է համարվում օպտիմալ:
Դա սխալ հարց է,կարծում են փորձագետները: Կարևոր է այն կոնտենտը, բովանդակությունը, որից օգտվում ենք: Հեռախոսով վավերագրական ֆիլմ դիտելը, օրինակ, նույն ազդեցությունը չի թողնում, ինչ Instagram-ի էջերն անիմաստ վերուվար անելը:
Եթե կարծում եք, որ էկրանի առջև գամված մնալու Ձեր ժամանակն ավելացել է, մասնագետները խորհուրդ են տալիս ինքներդ ձեզ մի քանի կարևոր հարց տալ.
Լա՞վ եք քնում։
Լա՞վ եք ուտում։
Տնից դուրս գալի՛ս եք և հանդիպու՞մ եք ընկերների հետ
Դուք ֆիզիկապես ակտիվ եք:
Եթե պատասխանները դրական են, ապա անհանգստանալու հարկ չկա: Հակառակ դեպքում՝ահա մի քանի խորհուրդ հոգեբաններից:
Սահմանափակեք սոցիալական մեդիայում անցկացրած ժամանակը մինչև օրական 30-60 րոպե: Հոգեբանները վստահ են, որ սոցիալական մեդիայում մարդիկ ստեղծում են կյանքի կատարյալ պատկեր, ինչը անառողջ համեմատությունների տեղիք է տալիս և ձեվավորում թերարժեքության բարդույթներ: Նույնը պետք է ասել նաև հայտնի դեմքերի մասին: Վերջիններիս իդեալականացված, նաև թվային տեխնոլոգիաների միջոցով կատարելության հասցրած կառուցվածքն ու դիմագծերը անառողջ վերաբերմունք են ձևավորում ժամերով այդ լուսանկարները թերթող օգտատերերի մոտ:
Իհարկե, իսպառ բացառել սոցիալական ցանցերն ու թվային մեդիան մեր կյանքից անհնար է: Սակայն միշտ պետք է հիշել, որ սոցիալական մեդիայից դուրս կա ռեալ ու շատ ավելի բովանդակալից կյանք, իրական ընկերներ ու իրական շփում:
Դադարեցրեք գաջեթներ օգտագործել քնելուց առնվազն մեկ ժամ առաջ
Սրտաբան Գրեգորի Մարկուսի կարծիքով քնելուց առաջ մեկ ժամվա ընթացքում էկրաններին նայելը դժվարացնում է քնելը և բացասաբար է անդրադառնում ինչպես քնի որակի, այնպես էլ տևողության վրա:
«Մարդկանց , ովքեր դժվարանում են քնել, ես խորհուրդ կտայի հեռախոսը թողնել մեկ այլ սենյակում», – ասում է Մարկուսը: «Դժվարացրե՛ք ձեր հեռախոսին հասնելը, որպեսզի բնականաբար չհասնեք դրան»:
Աչքերի առողջության համար ամեն 20 րոպեն մեկ ընդմիջում արեք
Էկրանի չափից ավելի օգտագործումը կարող է նաև վնասել աչքերը:Դա կարող է հանգեցնել կարճատեսության: Բժիշկները խորհուրդ են տալիս 20-20-20 կանոնը կիրառել: Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում ձեր աչքերին 20 վայրկյան ընդմիջում տվեք՝ կենտրոնանալով 20 ոտնաչափ կամ ավելի հեռու ինչ-որ առաջկայի վրա»,- ահա բժիշկների խորհուրդը, որը կխնայի ձեր տեսողությունը:
10:24 06.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին10:07 06.05.2025
Արտաշատում երեկ 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներԱկտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված մայիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ (58 մմ)։ ...
10:00 06.05.2025
ԱՄՆ-ը անցկացնում է բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող թեստըՄարտին ԱՄՆ-ը իրականացրել է Talon-A բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող փորձարկումը: Այս մասին ասված է Պենտագոնի՝ երկուշաբթի օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։ Stratolaunch-ի բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի առաջին հաջող փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն չի հրապարակվել։ «Երկու փորձարկումների ժամանակ Stratolaunch Talon-A հիպերձայնային մեքենան արձակվել է Roc կրիչով ինքնաթիռից, թռել է Խաղաղ […] ...
09:55 06.05.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...
09:50 06.05.2025
Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ինԹեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին՝ մայիսի 10-11-ը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի համապատասխան խոսքերը երկուշաբթի X-ում մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Ուիթկոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ը փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի շուրջ այս շաբաթավերջին։ Եթե դա տեղի չունենա, ապա դա […] ...
09:48 06.05.2025
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...
09:45 06.05.2025
Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-իԳազայի հատվածին իսրայելական ռազմական հարվածների հետևանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում հասել է 63-ի, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում առնվազն 63 պաղեստինցի է զոհվել, ևս «տասնյակները վիրավորվել են»։ Հեռուստաալիքը նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային ռմբակոծությունների և […] ...