Մայիսյան անձրևները նորմայի սահմաններում են և գյուղատնտեսության համար առայժմ նպաստավոր․ Գյումրիի օդերևութաբանական կայանի դիտարկումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+25.09 oC

Մայիսյան անձրևները նորմայի սահմաններում են և գյուղատնտեսության համար առայժմ նպաստավոր․ Գյումրիի օդերևութաբանական կայանի դիտարկումները

18:38 12.05.2022

Գյումրիի օդերևութաբանական կայանում, բացի հիդրոմետ տարրերի շուրջօրյա դիտարկումներից, նաև ագրոօդերևութաբանական ուսումնասիրություններ են կատարվում ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար, թե ինչպիսին է բնակլիմայական երևույթների ազդեցությունը գյուղատնտեսական մշակաբույսերի աճի ու զարգացման վրա։ Այս տարվա մայիսյան անձրևները, որքան էլ մարդկանց համար չափից շատ թվան, բայց ըստ մասնագետների դիտարկումների, դեռևս նորմայից քիչ են։ Գյուղատնտեսական տարվա մեկնարկին տեղումների այս քանակն առայժմ բարենպաստ է համարվում։

Աշնանացան ցորենի ցանքից բերված նմուշում երևում է, թե ինչ վիճակում է հացահատիկային մշակաբույսը ձմեռացումից հետո: Ագրոօդերևութաբանական դիտարկումներ արվել է Ախուրյանի տարածաշրջանում՝ պարզելու, թե այս տարվա բնակլիմայական պայմաններն ինչպես են ազդել բույսի զարգացման, աճի ու վեգետացիայի վրա։

 

Գյումրիի օդերևութաբանական կայանի դիտարկումները միայն Ախուրյանի տարածաշրջանի համար են, նույնպիսի դիտարկումներ կատարվում են նաև Աշոցքի, Ամասիայի և Արթիկի կայաններում, որտեղից ստացված տվյալներն ուղարկվում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն։ Իրար հետ համադրված ու վերջնական մշակված տվյալներն էլ փոխանցվում են մարզի ֆերմերներին, որպեսզի գյուղատնտեսության մեջ հաշվի առնվեն կլիմայական գործոնները։

Ըստ կլիմայական վիճակագրության՝ մայիսը համարվում է անձրևային ամիս։ Վերջին շրջանի տեղումնառատ եղանակները որքան էլ շատ են թվում  ու անցանկալի, օդերևութաբանական տեսանկյունից դեռ նորմայից էլ քիչ է։ Ակնկալվում է, որ մինչև մայիսի վերջ Տրետյակովի տեղումնաչափ կոչվող  սարքը կգրանցի տեղումների համար նորմային մոտ համարվող 90 մմ-անոց ցուցանիշ։

 

Տեղումների սահմանված նորմայից ավելի կամ պակաս ցուցանիշի դեպքում հետևանքները հատկապես գյուղատնտեսության համար են բացասական։

Գյումրիի օդերևութաբանության կայանը Հայաստանում եղանակային երևույթները դիտարկող առաջին կայանն է եղել, որ հիմնադրվել է 1843 թվականին, ծովի մակերևույթից 1523 մետր բարձրության վրա։ Հիմա այսպիսի 46 կայան է գործում Հայաստանում տարբեր բարձրությունների վրա։ Գյումրիի կայանը մոտ 2 տարի առաջ արդիականացվել և վերազինվել է նոր ու ժամանակակից ինքնաշխատ սարքերով։

«Նոր ինքնաշխատ օդերևութաբանական կայանը մեխանիկորեն չափում է տեղումների քանակը, օդի ջերմաստիճանը, քամու արագությունը և արեգակի ռադիացիան։ Այն ինքնաշխատ եղանակով տվյալները համացանցի միջոցով ուղարկում է մեր վերադասին, որպեսզի կանխատեսողներն այդ տվյալների հիման վրա կանխատեսեն եղանակը»,- նշում է Գյումրիի օդերևութաբանական կայանի պետ  Էդգար  Գրիգորյանը։

Ինքնաշխատ կայանը թեև հեշտացրել է մասնագետների աշխատանքն ու նվազեցրել մարդկային գործոնը, բայց ամեն գործառույթ չէ, որ կատարում է։ Բացը լրացվում է հին՝ անալոգային եղանակով գործարկվող սարքերի միջոցով։ Արդյունքում մասնագետները ստանում են եղանակային տվյալների ամբողջական պատկերը։

Գյումրիի օդերևութաբանական կայանի դիտահրապարակում հիմա մեկտեղված են ինչպես նորագույն, այնպես էլ հին հիդրոմետ սարքերը։ Սա գիտականորեն է պարտադիր պայման, որպեսզի հնի ու նորի տվյալների համադրմամբ ստուգվի մթնոլորտային երևույթների ճշգրիտ լինելը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP