17:42 01.08.2018
Նախագծային թերությունե՞ր, թե՞ ընդամենը անհրաժեշտությունից բխած փոփոխություններ… Խոսքը Գյումրիի Կոմիտաս փողոցում ընթացող շինաշխատանքների մասին է: Երեք ամիս է, ինչ այս փողոցը շինհրապարակի է վերածվել, մեծածավալ աշխատանքներ են կատարվում, սակայն դրանք ընթանում են ոչ կանոնավոր: Փողոցաշինության նախագիծն ավարտված է, շինարարությունն էլ սկսած, պարզվում է՝ դեռ փոփոխություններ են արվում ու մի քանի անգամ: Շինարարության ընթացքում առաջ են եկել չնախատեսված աշխատանքներ: Դրանցից մեկը փողոցի վերջնամասում կամուրջի հիմնանորոգումն է:
Կոմիտաս փողոցում լայնածավալ շինարարությունը ընդհատումներով է առաջ գնում։ Փողոցի վերջնամասում կամուրջ էլ կա, որը շատ հին ու վթարային է: Շինարարները սկսել են նորը կառուցել, որը փողոցաշինական նախագծում չի եղել։ Գծած, հաստատված նախագիծը կամրջի համար մի երկու շաբաթ առաջ փոխել են, վարկային նույն ծրագրի պահուստային գումարից էլ ֆինանսներ են հատկացրել։ Նախագծում հայտնվելուց հետո նոր շինարարին թույլ է տրվել կամրջի վրա աշխատանքներ տանել: Գործն էլ մեկ կամ երկու շաբաթվա չէ, տարածքով գրունտային ջրեր են հոսում, ինչն էլ խանգարում է շինարարությանը:
«Մեծ վտանգ կարող էր ներկայացնել ճանապարհի գոյության համար, անհրաժեշտություն եղավ հին՝ գոյություն ունեցող կամուրջը քանդել, մաքրել և նոր կամուրջ կառուցել։ Այս կամուրջը կարևոր է, քանի որ փողոցի այս ծայրը կապում է մյուս ծայրին, որով գնում են դեպի օդանավակայան»,- SHANTNEWS.am-ին ասաց «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Խաչիկ Ղարիբյանը։
Գծած, հաստատված նախագիծը կամրջի համար մի երկու շաբաթ առաջ փոխել են, վարկային նույն ծրագրի պահուստային գումարից էլ ֆինանսներ են հատկացրել։ Նախագծում հայտնվելուց հետո նոր շինարարին թույլ է տրվել կամրջի վրա աշխատանքներ տանել:
«Տեղանքը ինքը ճահճային է, գրունտային ջրերի մակարդակը բարձր է, դրանք խանգարում են շինաշխատանքներին, բայց փորձում ենք ջրահեռացման աշխատանքների միջոցով գործ անել»,- նշեց «Մերձմոսկովյան» ԲԲԸ ներկայացուցիչ Լեռնիկ Մկրտչյանը։
Գործն էլ մեկ կամ երկու շաբաթվա չէ, տարածքով գրունտային ջրեր են հոսում, ինչն էլ խանգարում է շինարարությանը: 16 մետր երկարության կամրջի կառուցումը այս մեծ փողոցաշինական ծրագրում նախագծային միակ բացթողումը չէ, դրանք մի քանիսն են: Իսկ թե ով կամ ովքեր են մեղավոր նախագծային անճշտությունների համար, շինարարը մեկ պատասխանատուի անուն չի նշում: Կոմիտաս փողոցում ինչ աշխատանքները սկսվել են, նախագծում անընդհատ փոփոխություններ են: Պարզվում է՝ էլցանցն էլ դեռ մոնտաժման աշխատանքները այս փողոցում չի ավարտել: Ջրմուղն՝ իր հերթին, էլցանցն էլ՝ իր, ենթակառուցվածքների նորացման աշխատանքները չեն ավարտել: Այդ պատճառով էլ շինարարը դեռ չի հասել փողոցի բուն հիմնանորոգմանը :
«Էլեկտրական մալուխների հետ կապված հարց կա, առայժմ լուծված չէ, էլցանցն է անելու, խրամուղին մենք պետք է փորենք, բայց իրենք պետք է գան, տեղը ասեն, խորությունը ասեն, որ նոր մենք փորենք, հիմա դեռ իրենց ենք սպասում»,- ասաց Ղարիբյանը:
900 մետր երկարության փողոցի հիմնանորոգման նախագծում փաստորեն լուսավորության ցանցի կառուցումն էլ կա, մայթերի նորոգումը ևս: Հին եզրաքարերը նորերով փոխարինելու աշխատանքները սկսվել են ամբողջ Երևանյան խճուղու երկայնքով: Ջրահեռացման նոր համակարգ էլ է կառուցվելու. շինարարը հիմա փնտրում-գտնում է այն սելավատարները, որոնք տարիներ առաջ փողոցները նորոգելու ժամանակ թողել են ասֆալտի շերտի տակ: Այսպես են վարվել գրեթե բոլոր փողոցների ջրահեռացման ցանցերի հետ: Նոր ջրահեռացման համակարգերի կառուցման անհրաժեշտություն, փաստորեն, կառաջանա այս ծրագրում ընդգրկված մյուս փողոցներում ևս: Դրանք չեն շրջանցի նաև քաղաքի հրապարակները: Քանդելու, հիմնովին նորոգվելու են Գարեգին Նժդեհի, Հայուհու, Շառլ Ազնավուրի հրապարակներն ու հարակից փողոցները:
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...
18:54 04.08.2025
Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
18:43 04.08.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...
18:36 04.08.2025
Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարումԵրևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակերՕգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...
18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...