19:26 21.02.2018
«Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրների գնումով Հայաստանը գերազանցեց Ադրբեջանի ունեցած բոլոր նմանատիպ զինատեսակների հեռահարությանը։ Հայկական բանակի սպառազինության մեջ ընդգրկված համալիրը գնվել է «Կորնետ-ԷՄ» տարբերակով, որն ունի 8000 մետր հեռահարություն։
Զինատեսակի մասին առաջին անգամ «բարձրաձայն» ասվեց անցած շաբաթ՝ ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի եթերում։ Այս համակարգն իր տվյալներով գերազանցում է մինչ այս Հայաստանի զինված ուժերի սպառազինության մեջ եղած բոլոր նմանատիպ միջոցները, առաջին հերթին՝ հեռահարությամբ։ Բայց որ ավելի կարևոր է, այդ ցուցանիշով զինատեսակը գերազանցում է նաև ադրբեջանական բանակի իր նմաններին։
Սակայն այս համակարգերն իրար դեմ գործելու համար չեն, հետևաբար նրանց հեռահարության մեծությունը այլ նպատակներ է հետապնդում։ «Նախատեսված է տանկերի և այլ զրահապատ փոքրաչափ նշանակետերի խոցման համար», – ռեպորտաժում նշում է զինատեսակը կիրառող ստորաբաժանման զինծառայողը։
Կարևոր է, որ հակատանկային այս միջոցները հակառակորդի զրահատեխնիկան կարողանան խոցել մեծ հեռավորությունից, քանի որ առաջնագծին մոտ լինելու դեպքում դրանք հենց իրենք թիրախ կդառնան հակառակորդի զինտեխնիկայի համար՝ վտանգելով նաև անձնակազմի կյանքը։
«Կորնետների» գնումը հեռահարության առումով լուծում է տալիս խնդրին, բայց այն համաբալասան չէ Հայաստանի համար, ինչպես և որևէ զինատեսակ չի կարող այդպիսին լինել։ Զենքն արդյունավետ է պատրաստված զինծառայողի ձեռքին՝ ընդհանուր պաշտպանական համակարգի իր տեղում։
«Զորամասը համալրվել է նոր «Կորնետ» հակատանկային կառավարվող հրթիռների համալիրներով։ Անձնակազմը ձեռք է բերել համապատասխան գիտելիքներ թե՛ մարտավարատեխնիկական բնութագրի, թե՛ համալիրը կիրառելու վերաբերյալ», – նշում է համալիրը ստացած զորամասերից մեկի սպան։
Իսկ որ հակատանկային համալիրները հայկական բանակում մինչ այս էլ կիրառվել են հաջողությամբ, փաստում է Ապրիլյան պատերազմի փորձը, որի հայտնի մասնակիցներից մեկն այժմ արդեն որպես սպա բանակում ծառայող Մարատ Պետրոսյանն է՝ Ուստա Մարատը, որ ավելի «համեստ» բնութագիր ունեցող «Ֆագոտ» համակարգով այդ օրերին խոցել է Ադրբեջանի բանակի 5 տանկ ու 1 հետևակի մարտական մեքենա։
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...