Եղիսաբեթ II թագուհին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Եղիսաբեթ II թագուհին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

13:50 16.05.2022

Եղիսաբեթ II թագուհին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: Նրան նկատել են ձիասպորտի մրցույթում, որը տեղի է ունեցել Բերքշիրի Վինձոր ամրոցի տարածքում: Ուրբաթ օրը՝ մայիսի 13-ին, հայտնում է Sky News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 96-ամյա միապետին միջոցառմանը բերել են Range Rover ամենագնացով։ Թագուհու մեքենան գտնվում էր Parade Ring-ի կողքին, հարթակ, որտեղ ժոկեյները ձիերին են պատրաստում մրցարշավների համար:

Անգլիայի թագուհին դուրս չի եկել մեքենայից, այլ միայն թեթևակի բացելով ջիպի պատուհանը` նայել է, թե ինչ է կատարվում։ Միաժամանակ նա ակտիվորեն շփվել է թագավորական արքունիքի մարդկանց հետ։ Նշվում է, որ այս կերպ Եղիսաբեթ II-ը, մոտ գտնվելով մրցատարածքին, հնարավորություն է ունեցել դիտելու իր ձիերին։ Ենթադրվում է, որ մրցարշավներին կմասնակցեն նրա մի քանի կենդանիներ։

Վինձորում ձիասպորտի մրցումները Եղիսաբեթ II-ի սիրելի իրադարձություններից են: Նման մրցույթներն առաջին անգամ անցկացվել են 1943 թվականին։

Ավելի վաղ՝ մայիսին, հայտնի էր դարձել, որ Եղիսաբեթ II-ը չի մասնակցի բրիտանական խորհրդարանի նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը։ Նա դեռ առողջական խնդիրներ ունի։ Ենթադրվում է, որ թագուհին տառապում է ոտքերի հիվանդությամբ, ինչը դժվարացնում է նրա տեղաշարժը։  Ավանդական գահակալական խոսքը կկարդա գահաժառանգը՝ Ուելսի 73-ամյա արքայազն Չարլզը։ Թագուհին պատմության մեջ միայն երկու անգամ չի եղել խորհրդարանի բացման նիստին՝ 1959 թվականին և 1963 թվականին հղիության պատճառով։

Անգլիայի թագուհուն վերջին անգամ տեսել են մարտի 29-ին: Այնուհետև նա ժամանել է Վեսթմինսթերյան աբբայություն՝ ի պատիվ իր նախկին ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի, որը մահացել է 2021 թվականի ապրիլի 9-ին 99 տարեկան հասակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP