19:31 16.05.2022
Ելիսեյան պալատը հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի հրաժարականի մասին։ Նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը։
«Ժան Կաստեքսը կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել հանրապետության նախագահին, որն ընդունել է այն»,- ասվում է հաղորդագրություան մեջ։ «Մինչ նոր կառավարության նշանակումը Կաստեքսը և նախարարները ժամանակավորապես կկատարեն իրենց պարտականությունները»։
Հնարավոր թեկնածուներ
Ընդհանուր առմամբ, կառավարության ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում առնվազն հինգ անուն է շրջանառվում։ Ֆրանսիացի փորձագետները աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման ներկայիս նախարար Էլիզաբեթ Բորնին անվանում են այս պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը։ Նաև, վերլուծաբանների կարծիքով, Մեծ Ռեյմսի շրջանի ղեկավար Քեթրին Վոտրինը և Սենատի (խորհրդարանի վերին պալատի) փոխնախագահ Վալերի Լետարը մեծ հնարավորություններ ունեն գլխավորելու նախարարների կաբինետը։
Մակրոնի ցուցակում, ըստ փորձագետների, ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյը և UNITAID-ի ղեկավար Մարիսոլ Տուրենը, որը վերահսկում է համաճարակի ֆինանսավորման ծրագրերը։ Նախագահը բազմիցս հայտարարել է, որ կցանկանար կին տեսնել վարչապետի պաշտոնում։ Ֆրանսիայի Հանրապետության ողջ պատմության ընթացքում կառավարությունը միայն մեկ անգամ է ղեկավարել կին։ Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Էդիթ Կրեսսոնը ղեկավարել է նախարարների կաբինետը 1991 թվականի մայիսից մինչև 1992 թվականի ապրիլը։
Նոր վարչապետը, ըստ նախագահական շրջապատի, առաջիկա օրերին պետք է ղեկավարի իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավը՝ կապված առաջիկա Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունների հետ, որոնք կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին և 19-ին։
Կաստեքսը, որը նախկինում զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, կառավարության ղեկավար է նշանակվել 2020 թվականի հուլիսին։ Նա վարչապետի պաշտոնում փոխարինեց Էդուարդ Ֆիլիպին, որը նախկինում երեք տարի գլխավորել էր կառավարության կաբինետը։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...