Կյանքը տիեզերքից. երկնաքարերում գտնվել են ԴՆԹ-ի բոլոր բաղադրիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+10.09 oC

Կյանքը տիեզերքից. երկնաքարերում գտնվել են ԴՆԹ-ի բոլոր բաղադրիչները

19:58 16.05.2022

Ճապոնիայի և ԱՄՆ-ի գիտնականները, ուսումնասիրելով ածխածնով հարուստ երեք երկնաքար, գտել են ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի համար անհրաժեշտ ազոտային միացությունների ամբողջական փաթեթ: Սա ծանրակշիռ փաստարկ է այն վարկածի, որ Երկրի վրա կյանքը առաջացել է տիեզերքից:

Հին արև

Մեր մոլորակը ձևավորվել է 4,5 միլիարդ տարի առաջ: Կյանքի պայմանները ձևավորվել են այն ժամանակ, երբ երկնաքարային հոսքը հարվածեց Երկրին, որը մագմայի շարունակական օվկիանոս էր:

Արդեն ամենահին ժայռերի մեջ, որոնք առաջացել են դրանից անմիջապես հետո, երկրաբանները պարզունակ կյանքի նշաններ են գտնում։ Թե ինչպես են հայտնվել առաջին օրգանիզմները, մնում է առեղծված: Հնարավոր է, որ բարդ օրգանական մոլեկուլները առաջացել են տիեզերքից:

Կենսաբանության տեսանկյունից կյանքի սկզբնավորման առանցքային պահը ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի առաջացումն է: Այս մակրոմոլեկուլների կառուցվածքային հիմքը, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմների զարգացման և գործունեության համար գենետիկական տեղեկատվության պահպանումն ու փոխանցումը, պարույրի մեջ ոլորված շաքարաֆոսֆատային թելերն են, որոնց կցվում են ազոտային կամ նուկլեոտիդային հիմքեր։ Ընդհանուր առմամբ հայտնի է հինգը՝ չորսը ներառված են ԴՆԹ-ում, չորսը՝ ՌՆԹ-ում։ ԴՆԹ-ի կրկնակի շղթայում դրանք զույգերով միացված են՝ կազմելով պարուրաձև «սանդուղքի» «աստիճաններ», որոնք ապահովում են մոլեկուլի ամրությունը։ Նուկլեոտիդների հաջորդականությունը որոշում է օրգանիզմի գենետիկ կոդը։

Ճապոնիայից և Միացյալ Նահանգներից հետազոտողները՝ Կյուսյուի համալսարանի պրոֆեսոր Հիրոշի Նարաոկայի գլխավորությամբ, վերավերլուծել են ածխածնային հարուստ երեք երկնաքար՝ Մուրչիսոն, Մյուրեյ և Թագիշ լեյքը, որոնք համապատասխանաբար ընկել են Ավստրալիայում 1969 թվականին, Կենտուկիում՝ 1950 թվականին և Հարավարևմտյան Կանադայում՝ 2000 թ.-ին։ Յուրաքանչյուրում նրանք հայտնաբերել են  ազոտային հիմքերի ամբողջական հավաքածու, որոնք կազմում են ԴՆԹ և ՌՆԹ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

08:06 07.05.2025

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

The Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

08:00 07.05.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Մայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

BACK_TO_TOP