19:33 18.05.2022
ԱՄՆ-ը ևս 300 միլիոն դոլար կհատկացնի պարենային գլոբալ ճգնաժամի դեմ պայքարելու համար, մայիսի 18-ին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
«Մենք կհայտարարենք լրացուցիչ պարենային օգնության մասին մայիսի 18-ին պարենային անվտանգության նախարարների հանդիպմանը՝ փետրվարից ի վեր ԱՄՆ-ի պարենային օգնության ընդհանուր ծավալը հասցնելով մոտ 2,6 միլիարդ դոլարի: ԱՄՆ-ն ներդրում է անում՝ մեղմելու պարենի համաշխարհային դեֆիցիտը՝ միջոցներ ձեռնարկելով պարենի ներքին արտադրությունը մեծացնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն առաջիկա հինգ տարիների ընթացքում ավելի քան 5 միլիարդ դոլար կհատկացնի «պարենային անվտանգության սպառնալիքներին դիմակայելու և ամբողջ աշխարհում պարենային իրավիճակը բարելավելու համար»:
Փաստաթղթում նշվում է նաև, որ ռուսական հատուկ գործողության սկզբից ի վեր ԱՄՆ-ն հատկացրել է «ավելի քան 2,3 միլիարդ դոլար պարենային մարդասիրական աջակցության համար»։
Մայիսի 12-ին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասել է, որ Միացյալ Նահանգները միտումնավոր սխալ է ներկայացնում իրավիճակը՝ ասելով, որ սննդի մատակարարման ճգնաժամը պայմանավորված է Ռուսաստանի ենթադրյալ գործողություններով։ Անտոնովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը խորապես մտահոգված է պարենային ապրանքների շուկաներում տիրող իրավիճակով։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնությունը բարեխղճորեն կկատարի գյուղմթերքի արտահանման իր պարտավորությունները։
09:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 07.05.2025
«Էսպանյոլ»-«Բարսելոնա» կատալոնական դերբին կարող է անցկացվել առանց երկրպագուներիԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրի «Էսպանյոլ» – «Բարսելոնա» խաղը կարող է անցկացվել առանց երկրպագուների, հաղորդում է AS-ը: «Էսպանյոլի» երկրպագուները «Բետիսի» դեմ 34-րդ տուրի տնային խաղի ժամանակ հյուրերի բրազիլացի հարձակվող Անտոնիի հաղթական գոլից հետո տրիբունաներից խաղադաշտ էին նետել կրակայրիչներ։ Տեղի ունեցածը նշվել է մրցավարի արձանագրության մեջ։ Այս մրցաշրջանի սկզբում՝ «Էսպանյոլի» և «Վիլյառեալի» միջև խաղի ժամանակ էլ […] ...
08:50 07.05.2025
ԱՄՆ-ը նախատեսում է փոխհատուցել Ուկրաինայի վրա ծախսված գումարը ընդերքի գործարքի միջոցովՎաշինգտոնը մտադիր է վերադարձնել Կիևին հատկացված բոլոր միջոցները ուկրաինական բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքի միջոցով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։ «Հանքային այս գործարքը, ի վերջո, կփոխհատուցի Միացյալ Նահանգներին այս պատերազմի վրա ծախսված բոլոր գումարները», – ասել է նա Fox News-ի եթերում: Մայիսի 1-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրապարակել է […] ...
08:40 07.05.2025
News18. Հնդկաստանի ռազմաօդային ուժերը պլանային զորավարժություններ են անցկացնում Պակիստանի սահմանինՀնդկաստանի ռազմաօդային ուժերը զորավարժություններ են սկսել Պակիստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է News18 հեռուստաալիքը։ Դրա հաղորդմամբ՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի պլանավորված զորավարժությունները սկսվել են երկրի արեւմուտքում գտնվող Ռաջաստան նահանգի Ջայսալմեր քաղաքում։ Տարածքի վրայով թռչում են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները, հաղորդում է հեռուստաալիքը։ ...
08:30 07.05.2025
«Ռեալը» վստահ է, որ բոլորը երազում են խաղալ իր կազմում․ Կարագեր«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել թիմի ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին, որը մեծ հավանականությամբ ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Ռեալ», գրում է Sky Sports-ը: «Ես կուզեի, որ «Լիվերպուլն» իրական գումար ստանար տրանսֆերից, մոտավորապես 70-100 միլիոն ֆունտ: Տրենտը յուրահատուկ ֆուտբոլիստ է: Բայց «Ռեալը» մեծ գումարներ չի վճարում: Մադրիդում սպասում են, թե երբ է ֆուտբոլիստը դառնալու […] ...
08:25 07.05.2025
Թրամփը չի ծրագրում այցելել Իսրայել Մերձավոր Արևելք ուղևորության ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի այցելի Իսրայել հաջորդ շաբաթ իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում։ «Մենք չենք պլանավորում կանգ առնել Իսրայելում, ինչ-որ պահի կայցելենք, բայց ոչ այս ուղևորության ընթացքում», -ասել է նա երեքշաբթի օրը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցին: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում […] ...