18:45 19.05.2022
Բազմաբնակարան շենքերում բնակիչների կատարած անթույլատրելի ձևափոխությունները լուրջ հետևանքներ կարող են թողնել կառույցների ամրության, սեյմսակայունության վրա։ 88-ին հազարավոր շենքեր փլուզվեցին ոչ միայն անորակ շինարարության, սեյսմիկ վտանգի սխալ գնահատման, նաև բնակիչների պատճառով, որոնք բնակարաններում վերանորոգումների ընթացքում կատարել էին բազմաթիվ ձևափոխություններ։ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային տարածաշրջանի մասնագետների ուսումնասիրությունները փաստում են կատարված ապօրինությունները, որոնց մասին տվյալներն ամփոփվել են «Բազմաբնակարան շենքերում սեյսմակայունությունը նվազեցնող ապօրինի ձևափոխությունների բացառման ու հայտնաբերման ուղեցույցում»։
«Ձևափոխությունների ժամանակ կառուցվածքային տարրերն էին վնասել կամ քանդել, այդ շենքերը փլուզվեցին, և շատ շենքեր դարձան վթարային այդ պատճառով»,- նշում է երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը։
Մինչ երկրաշարժը և երկրաշարժից հետո կառուցված Ախուրյանի երկու բազմաբնակարան շենքերում սեյսմիկի մասնագետները ուսումնասիրություններ են կատարել, տվել համեմատականներ, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվել շենքերում, և արդյոք 88-ի հետևանքները դաս եղե՞լ են բնակիչների համար, որպեսզի խուսափեն ձևափոխություններից։
«Ցանկացած միջնորմ, ցանկացած շինարարական նախագծումներ կատարելիս հաշվի են առնվում նորմեր, որ շենքն ունենա սեյսմակայունություն։ Բնակիչները, առանց հասկանալու, մտածելով, որ դա չի բերի շենքի սեյսմակայունության նվազեցման, իրականացրել են այդպիսի ձևափոխություններ»,- ասում է Սերգեյ Նազարեթյանը։
«Գրեթե բոլոր ձևափոխությունները բնակարաններում նույն սխալով են․ հիմնականում քանդելով բալկոնները, միջնորմերը կամ տեղափոխելով բալկոնները՝ միացրել էին խոհանոցին, սենյակների միջնորմերը քանդելուց քանդել էին նաև հեծանները»,- նշում է Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության առաջատար մասնագետ Սերգեյ Թաթոյանը։
Սերգեյ Թաթոյանը ուղեցույցի համահեղինակներից է։ Երկրաշարժից առաջ շենքերի մոտ 80%-ում ինքնակամ կամ ապօրինի ձևափոխություններ են արվել, այժմ էլ նույն վատ սովորությունը շարունակվում է, և ուսումնասիրված շենքերում մոտ 12 տոկոսի են հասնում ապօրինի ձևափոխությունները։
«Կոպիտ ասած՝ ավանդույթ չէ մեզ մոտ թույլտվություն վերցնելը, նոր մշակույթ պետք է ժողովրդի մեջ մտցնել, որ առանց շինարարական նորմերի՝ պահպանության այդպիսի գործողություններ չանեն»,- ասում է Սերգեյ Թաթոյանը։
Ուսումնասիրության արդյունքներով, որոնք ամփոփվել են ուղեցույցում, ներկայացված են այն շենքերը, որոնք ձևափոխվել են, բայց վտանգ չեն ներկայացնում, մյուսները՝ թեթև խախտումներ են, և համայնքապետարանների կամ միջնորդ կազմակերպությունների կողմից լուծվող են, և երրորդը, որն ամենավտանգավորն է, վերաբերում է սեյսմակայունության նվազեցման բերող ձևափոխություններին։
Սեյսմաբաններն իրենց կազմած ուղեցույցը տրամադրելու են ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, որպեսզի մշակվի կառուցապատման ռազմավարություն և իրազեկման քաղաքականություն տարվի բնակիչների հետ ևս։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...