Լուսնի խառնարաններում կարող են ջրի ահռելի ամբարներ լինել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+12.09 oC

Լուսնի խառնարաններում կարող են ջրի ահռելի ամբարներ լինել

11:50 20.05.2022

ԱՄՆ գիտնականները կասկածում էին, որ ջրի հսկայական պաշարներ պարունակող գաղտնի սառցե թաղանթներ կարող են գոյություն ունենալ Լուսնի բևեռներում: Մոդելավորումը ցույց է տվել, որ այդ ջրամբարները պետք է գոյացած լինեն միլիարդավոր տարիներ առաջ մի շարք հզոր հրաբխային ժայթքումների արդյունքում, որոնք արտանետում են ջրային գոլորշիների ամպեր։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Planetary Science Journal-ում:

Համակարգչային դիտարկումների միջոցով Կոլորադոյի համալսարանի գիտնականները վերստեղծել են պայմանները հին Լուսնի վրա, երբ  հրաբխային ակտիվության պատճառով լուսնային ծովեր սկսեցին ձևավորվել: Հրաբուխները հսկայական քանակությամբ ջրային գոլորշի են արտանետել, որոնք հետո առաջացրել են սառույցի պաշարներ։ Ներկայումս այդ պաշարները կարող են պահպանվել լուսնային խառնարանների հատակում, մակերևույթից 5-10 մետր խորության վրա և հարմար լինել տիեզերագնացների համար որպես խմելու ջրի աղբյուր օգտագործելու կամ հրթիռային վառելիքի վերածելու համար:

2020 թվականին Կոլորադոյի համալսարանի մոլորակագետ Փոլ Հեյնը և նրա գործընկերները ցույց տվեցին, որ Լուսնի հյուսիսային և հարավային բևեռների մոտ ավելի քան 15000 քառակուսի կիլոմետր մակերես կարող է սառույց պահել: Միևնույն ժամանակ, ըստ Հյուսթոնի Լուսնի և մոլորակների ուսումնասիրության ինստիտուտի գիտնականների հետազոտության, 2-4 միլիարդ տարի առաջ տեղի ունեցած հզոր հրաբխային ժայթքումները դուրս են նետել ամպեր, որոնք բաղկացած են ածխածնի օքսիդից և ջրային գոլորշուց: Այս ամպերը անմիջապես չանցան տիեզերք, այլ ձգվեցին դեպի Լուսին՝ ստեղծելով եզակի մթնոլորտ:

Հետազոտողները նաև վերլուծել են Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային կայանի կողմից ստացված լուսնային մակերեսի ջերմաստիճանի տվյալները և եզրակացրել, որ ժայթքած ջրի ամբողջ զանգվածի մոտ 41 տոկոսը կարող էր խտանալ բևեռների մոտ՝ ձևավորելով մի քանի հարյուր մետր հաստությամբ սառույցի շերտեր: Հարավային բևեռը պետք է երկու անգամ ավելի շատ ջուր կուտակած լինի, քան Հյուսիսային բևեռը, և նստվածքներն այստեղ նույնպես ավելի հաստ են։

Խտացրած ջրի ընդհանուր զանգվածը մոտավորապես հավասար է ութ կվադրիլիոն կիլոգրամի, ինչը գերազանցում է Միչիգան ​​լճում դրա քանակությունը։ Հավանաբար, ջրի մեծ մասը ներկայումս կարող էր պահպանվել ռեգոլիտի հաստ շերտի տակ։ Գիտնականները նշում են, որ ապագա տիեզերական առաքելությունները կամ զոնդերը կարող են վկայել, թե արդյո՞ք իրականում գոյություն ունեն սառույցի նման մեծ ջրամբարներ Լուսնի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Էսպանյոլ»-«Բարսելոնա» կատալոնական դերբին կարող է անցկացվել առանց երկրպագուների

08:55 07.05.2025

«Էսպանյոլ»-«Բարսելոնա» կատալոնական դերբին կարող է անցկացվել առանց երկրպագուների

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրի «Էսպանյոլ» – «Բարսելոնա» խաղը կարող է անցկացվել առանց երկրպագուների, հաղորդում է AS-ը: «Էսպանյոլի» երկրպագուները «Բետիսի» դեմ 34-րդ տուրի տնային խաղի ժամանակ հյուրերի բրազիլացի հարձակվող Անտոնիի հաղթական գոլից հետո տրիբունաներից խաղադաշտ էին նետել կրակայրիչներ։ Տեղի ունեցածը նշվել է մրցավարի արձանագրության մեջ։ Այս մրցաշրջանի սկզբում՝ «Էսպանյոլի» և «Վիլյառեալի» միջև խաղի ժամանակ էլ […] ...

ԱՄՆ-ը նախատեսում է փոխհատուցել Ուկրաինայի վրա ծախսված գումարը ընդերքի գործարքի միջոցով

08:50 07.05.2025

ԱՄՆ-ը նախատեսում է փոխհատուցել Ուկրաինայի վրա ծախսված գումարը ընդերքի գործարքի միջոցով

Վաշինգտոնը մտադիր է վերադարձնել Կիևին հատկացված բոլոր միջոցները ուկրաինական բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքի միջոցով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։ «Հանքային այս գործարքը, ի վերջո, կփոխհատուցի Միացյալ Նահանգներին այս պատերազմի վրա ծախսված բոլոր գումարները», – ասել է նա Fox News-ի եթերում: Մայիսի 1-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրապարակել է […] ...

News18. Հնդկաստանի ռազմաօդային ուժերը պլանային զորավարժություններ են անցկացնում Պակիստանի սահմանին

08:40 07.05.2025

News18. Հնդկաստանի ռազմաօդային ուժերը պլանային զորավարժություններ են անցկացնում Պակիստանի սահմանին

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը զորավարժություններ են սկսել Պակիստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է News18 հեռուստաալիքը։ Դրա հաղորդմամբ՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի պլանավորված զորավարժությունները սկսվել են երկրի արեւմուտքում գտնվող Ռաջաստան նահանգի Ջայսալմեր քաղաքում։ Տարածքի վրայով թռչում են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները, հաղորդում է հեռուստաալիքը։ ...

«Ռեալը» վստահ է, որ բոլորը երազում են խաղալ իր կազմում․ Կարագեր

08:30 07.05.2025

«Ռեալը» վստահ է, որ բոլորը երազում են խաղալ իր կազմում․ Կարագեր

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել թիմի ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին, որը մեծ հավանականությամբ ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Ռեալ», գրում է Sky Sports-ը: «Ես կուզեի, որ «Լիվերպուլն» իրական գումար ստանար տրանսֆերից, մոտավորապես 70-100 միլիոն ֆունտ: Տրենտը յուրահատուկ ֆուտբոլիստ է: Բայց «Ռեալը» մեծ գումարներ չի վճարում: Մադրիդում սպասում են, թե երբ է ֆուտբոլիստը դառնալու […] ...

Թրամփը չի ծրագրում այցելել Իսրայել Մերձավոր Արևելք ուղևորության ժամանակ

08:25 07.05.2025

Թրամփը չի ծրագրում այցելել Իսրայել Մերձավոր Արևելք ուղևորության ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի այցելի Իսրայել հաջորդ շաբաթ իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում։ «Մենք չենք պլանավորում կանգ առնել Իսրայելում, ինչ-որ պահի կայցելենք, բայց ոչ այս ուղևորության ընթացքում», -ասել է նա երեքշաբթի օրը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցին: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում […] ...

BACK_TO_TOP