20 մլն դրամ դահլիճի, 8 մլն էլ նախասրահի համար․ Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճը վերափոխվում է կամերային համերգասրահի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

20 մլն դրամ դահլիճի, 8 մլն էլ նախասրահի համար․ Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճը վերափոխվում է կամերային համերգասրահի

19:51 20.05.2022

 

Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու աշխատանքների ավարտի համար ժամկետներ չեն սահմանվել, բայց այն վերաբացելու առիթը կարող է լինել «Քաղաքի օր» ամենամյա միջոցառումը։

Դահլիճի վերանորոգումից բացի, նոր աշխատանքներ են ձեռնարկվել։ Նոր համերգասրահը կունենա նաև վերափոխված մուտք։ Տեղական բյուջեից լրացուցիչ միջոցներ են հատկացվել երաժշտական դպրոցի նախասրահի և պատուհանների նորոգման համար։ Կամերային երաժշտության չափորոշիչներին համապատասխան նոր համերգասրահը բաց հարթակ կդառնա պրոֆեսիոնալ երաժիշտների համար:

70-ականներին Հայաստանում այսպիսի տիպային 4 կառույցներ են եղել, որոնք ծառայել են արտադպրոցական՝ երաժշտական կրթությանը։ Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի շենքը 88-ից հետո վերանորոգվել է, 30 տարի անց նույն շենքում մասնակի նորոգումներն արդեն մշակութային նոր նշանակության և ձևաչափի ներդրմանն են ուղղված։ Իսկ աշխատանքները կատարվում են  երաժշտական դպրոցի դահլիճում, որտեղ հիմնային նորոգումները սկսել են վերևից՝ կաթացող տանիքից։

Բաց ու վնասված տանիքի պատճառով քայքայվել էին դահլիճի պատերը, որի հետևանքներն արդեն շինարարը վերացրել է։ Ներսում հիմնականում փոփոխություններ չեն կատարել, ամբողջությամբ պահպանվել է դահլիճի նախկին տեսքը, չի մնացել  հին բեմահարթակը։

«Բեմը վնասված էր, փայտե բեմ էր, ներքևի հատվածը լրիվ վնասված էր, կոտրված էր, ճիշտն ասած՝ նույնիսկ վախենալով էինք բեմում գործողություններ կատարում, որովհետև կարող է փլվեր։ Մոտ 50 տարվա տախտակներ էին ներքին հենակները, դրա համար ամբողջովին բեմը վերակառուցվեց և ավելի հուսալի ու ապահով վիճակում է հիմա»,- նշում է Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի տնօրեն Խորեն Վարդանյանը։

Գյումրիում կամերային երաժշտության համերգների հարմար դահլիճ չկա, իսկ մյուսներում համապատասխան հնչողություն չլինելու պատճառով շատ երաժիշտ-կատարողներ են հրաժարվել դասական երաժշտության համերգով հանդես գալ Գյումրիում։ Կամերային երաժշտության այսպիսի համերգասրահի կառուցումը թույլ կտա լրացնել այդ բացը։

«Շատ պրոֆեսիոնալ երաժիշտներ հրաժարվում են գալ ու նվագել այնպիսի դահլիճում, որը հենց այդ նպատակով չէ կառուցված․ կա՛մ գործիքը չի համապատասխանում, կա՛մ ձայնային ու լուսային հնարավորությունները։ Հիմա փորձել ենք լրացնել այդ բացը քաղաքի համար, և ամենաօպտիմալ, ամենահարմար և բյուջետային տարբերակը այս դահլիճի վերափոխումն է, ինչո՞ւ, որովհետև քիչ լուծումներով դահլիճի ֆիզիկական հնարավորությունները թույլ են տալիս նվիրել քաղաքին կամերային երաժշտության դահլիճ»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Վերապրոֆիլավորումից հետո թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճն իր հարմարություններով և ակուստիկ հնարավորություններով կհամապատասխանի կամերային համերգասրահի պահանջներին։ Կամերային դահլիճին համապատասխան դասական՝ սևի ու սպիտակի համադրմամբ դիզայներական լուծում է առաջարկվել համերգասրահին։ Շինարարը հիմա աշխատում է այդ ուղղությամբ: Գունային այսպիսի ընտրությունը թեև ոչ միանշանակ է ընդունվում։

«Գիտեմ, որ մարդիկ մտածում են՝ արդյոք շատ մռա՞յլ չէ, բայց մասնագետները վստահեցնում են, որ հնարավոր կլինի սև պատի վրա ստանալ ցանկացած գույն՝ լույսերի միջոցով, բացի դրանից՝ վարագույրներ են լինելու, ոչ մեկ գույնով, հետո ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս լույսերի այնպիսի լուծումներ ստանալ, որ մռայլություն հաստատ չենք պատրաստվում փոխանցել դահլիճին»,- ասում է Լիլիթ Թովմասյանը։

Որպես համերգասրահ՝ Գյումրիում միակն դահլիճն է լինելու, որ ունենալու է մոտ 250 աթոռ։ Դահլիճի համար նոր գույք արդեն ձեռք են բերել։ Դահլիճից դուրս զուգահեռ կվերանորոգվի երաժշտական դպրոցի նախասրահը, կփոխվեն այդ հատվածի պատուհանները, որոնք վատ վիճակում են գտնվում։ Տեղական բյուջեից ևս մոտ 8 մլն դրամ հատկացվել է նախասրահի վերանորոգմանը։

Նախասրահն իր հնարավորություններով վերանորոգումից հետո հնարավոր կլինի օգտագործել տարբեր մշակութային միջոցառումների համար։ Երգչախմբային փառատոների, լսումների կազմակերպման համար դահլիճը կտրամադրվի ոչ միայն Գյումրիի, նաև Հայաստանի ու նրա սահմաններից դուրս ապրող հայտնի ստեղծագործողներին։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP