20:44 21.05.2022
Սննդաբան Ելենա Սոլոմատինան պապայան անվանել է նիհարողների համար լավագույն միրգը։ Ըստ նրա՝ «ամենանենգ» մրգի կոչումը բանանն է։
«Պապայան լավագույնն է նիհարելու համար: Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր թթվային մրգերն ու հատապտուղները կարող են հարմար լինել նիհարելու համար, քանի որ դրանք բոլորն էլ ցածր կալորիականություն ունեն։ Բայց պապայան լավագույնն է», – ասել է Սոլոմատինան:
Իսկ խաղողից ու բանանից սննդակարգ պահող մարդկանց մասնագետը խորհուրդ տվեց հրաժարվել։ «Դրանք շատ գլյուկոզա են պարունակում»,- բացատրել է նա: Մասնագետը նաև խորհուրդ է տվել ավելի քիչ ուտել խուրմա, սեխ և ձմերուկ։
Սննդաբանի կարծիքով՝ նիհարողները պետք է իրենց սննդակարգը 70 տոկոսով կազմեն բանջարեղենով։ Դրանք հարուստ են մանրաթելերով, ընդգծել է նա: «Մեզ դա անհրաժեշտ է աղիքային միկրոֆլորան պահպանելու համար, առավել ևս նրանց համար, ովքեր նիհարում են», – ասաց Սոլոմատինան:
Սննդաբանը նաև խորհուրդ է տվել նիհարել ցանկացողներին սննդակարգում հաճախ ներառել կաղամբ։ «Գոյություն ունի թարթրոնաթթու, որն արգելափակում է ածխաջրերի անցումը ճարպերի: Բացի այդ, թթու կաղամբում շատ սուկցինաթթու կա, որն արագացնում է նյութափոխանակությունը։ Ուստի ամեն ինչ ավելի արագ է ներծծվում ու մարսվում ու մարդն իրեն ավելի եռանդուն է զգում։ Այսինքն՝ դա բնական էներգիայի խթանիչ է»,- կիսվել է սննդաբանը։
Հատապտուղներով նիհարող մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն հապալասին, մոշին, լոռամրգին, խորհուրդ է տվել Սոլոմատինան։ «Դրանք բարելավում են արյան շրջանառությունը։ Որքան լավ է մեր արյան շրջանառությունը, այնքան ավելի արագ են տեղի ունենում նյութափոխանակության գործընթացները։ Կան ցիանիդներ և պոլիֆենոլներ,որոնք ուղղակի լավ է ներառել»,- նշել է նա։
14:52 06.05.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կայացել է կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության […] ...
14:35 06.05.2025
Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […] ...
14:27 06.05.2025
Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլումՖրիդրիխ Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում, երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։ «Մերցը ձախողվեց առաջին փուլում։ Նա Բունդեսթագում ստացավ ընդամենը 310 ձայն։ 307 պատգամավոր «դեմ» քվեարկեց», – հաղորդում է լրատվամիջոցը։ Բունդեսթագի 630 անդամներից քվեարկել են 621-ը։ Դրանցից մեկ քվե անվավեր էր, իսկ ևս երեք պատգամավոր […] ...
14:20 06.05.2025
Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն 47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ...
14:14 06.05.2025
Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Սայեդ Ասիմ Մունիրի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության ֆոնին, հաղորդում է IRNA-ն։ «Հանդիպման ընթացքում կառուցողական քննարկումներ են ծավալվել աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրմամբ երկու երկրների առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությանը։ […] ...