ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է ռուսական նավթ գնելու համար կարտել ստեղծելու G7-ի ծրագրերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+14.09 oC

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է ռուսական նավթ գնելու համար կարտել ստեղծելու G7-ի ծրագրերի մասին

15:44 20.05.2022

Յոթնյակի (G7) երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկիրները հինգշաբթի երեկոյան քննարկել են գնորդների կարտելի ստեղծման հարցը՝ ռուսական նավթի գինը վերահսկելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։

«Մեծ կարտել է պետք: Գուցե միայն ԵՄ-ն բավարար չլինի»,- ասել է նա The Wall Street Journal-ում:

Նախարարի խոսքերով՝ կարտելը կարող է ռուսական նավթի գնային շեմ սահմանել։ Այսպիսով, ինչպես առաջարկում է Յելենը, գործընկերները կկարողանան կրճատել Ռուսաստանի եկամուտները՝ առանց «համաշխարհային տնտեսության վրա չափազանց մեծ բեռ ստեղծելու»։

«Նպատակն է ապահովել, որ ռուսական նավթի մի մասը մտնի շուկա՝ համաշխարհային գները ցածր պահելու համար, որպեսզի մենք ավելորդ բացասական հետևանքներ չունենանք»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ քայլը կարող է առաջացնել «ստագֆլյացիոն ցնցումներ»:

Հինգշաբթի օրը Մեծ յոթնյակի ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները չկարողացան համաձայնության գալ ռուսական նավթի ներկրման հնարավոր սահմանափակումների բնույթի շուրջ, ասել է Ելենը Բոննի մոտակայքում գտնվող Քյոնիգսվինթերի Պետերբերգ հյուրանոցում երկօրյա հանդիպման առաջին օրվանից հետո:

Նրա խոսքերով՝ ամերիկյան կողմը առաջարկել է մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի ներկրման վրա՝ Մոսկվայի եկամուտները սահմանափակելու համար՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների ծավալը։ Միևնույն ժամանակ, եվրոպական երկրների ներկայացուցիչները ձգտում էին մինչև տարեվերջ փուլային էմբարգո մտցնել։ Յելենի խոսքերով՝ ռուսական նավթի գնորդները կարող են համաձայնության գալ, ըստ որի՝ վառելիք չեն գնի որոշակի մակարդակը գերազանցող գներով։ Նա կարծում է, որ նման նախաձեռնությունը հաջող կլինի, եթե դրան միանան հնարավորինս շատ երկրներ։

«Ոչինչ իրականում չի բյուրեղացել որպես ակնհայտ ռազմավարություն»,- նախարարի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Յելենն ընդգծել է, որ հանդիպման առաջին օրը քիչ է քննարկվել Եվրոպա նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտների կրճատման մեխանիզմները, սակայն այս առաջարկի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ G7 երկրները որոշել են Ուկրաինային տրամադրել 18,4 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն, ամերիկացի նախարարը հրաժարվել է հաստատել այդ թիվը, սակայն ընդգծել է, որ հատկացված միջոցների չափը գերազանցել է 15 մլրդ դոլարը։

Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից առաջարկված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է նավթի հետաձգված էմբարգոյի նախագիծ. առաջարկվում է Ռուսաստանի Դաշնությունից հում նավթի ներմուծման արգելք մտցնել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո, իսկ նավթամթերքի ներմուծմանը՝ 2023թ.։ Միաժամանակ, ԵՀ-ն առաջարկել է Հունգարիային և Սլովակիային թույլատրել ռուսական նավթ գնել մինչև 2024 թվականի վերջ։ Աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովն արդեն ստիպված է եղել մեղմել իր մի շարք առաջարկներ նավթի էմբարգոյի ներդրման ժամկետների, պարամետրերի և հնարավոր բացառությունների վերաբերյալ։

Հունգարիան դեմ է նավթի էմբարգոյին՝ մի շարք այլ երկրների աջակցությամբ, որոնք կարծում են, որ այդ միջոցից վնասը աղետալի կլինի Եվրոպայի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

23:59 18.05.2025

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

23:30 18.05.2025

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

23:10 18.05.2025

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

22:47 18.05.2025

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

ԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

22:20 18.05.2025

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

BACK_TO_TOP