Սյուզան Սիմոնյանին առաջարկել են զինված հարձակում գործել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Սյուզան Սիմոնյանին առաջարկել են զինված հարձակում գործել

12:38 22.02.2018

«Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը օրեր առաջ միջնորդություն է ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանի գործով ընթացող դատավարության ժամանակ ցուցմունք ներկայացնելու համար, սակայն մերժվել է։

Այսօր Սիմոնյանը եկել էր լրագրողների հետ հանդիպման, որպեսզի, ինչպես ինքը նշեց, խոսի այն մասին, ինչի մասին պետք է բարձրաձայներ վկայության ժամանակ։ Նա նշեց, որ երբ «Սասնա ծռեր» զինված խմբի տղաները վայր են դրել զենքերը, ինքը ենթարկվել է հետապնդումների։ Պատմեց, որ իր հետ համացանցով կապվում էին զանազան մարդիկ, նամակներ էին գրում և ասում, որ զենքը կա, մարդիկ կան և պատրաստ են անել այն, ինչ կասեն։ Սիմոյնանի խոսքով՝ նույնիսկ եղել են դեպքեր, երբ բառացի ասել են, որ կարող են գնալ և սպանել կոնկրետ մարդկանց։

Բանախոսն ասել է, որ իր համար ծիծաղելի է եղել այդ ամենը, որովհետև, ըստ նրա, գրողները ցածր ինտելեկտի մարդիկ էին և զգացել է, որ ներդրված են։ Դա հասկանալով՝ կոպտել է և արգելափակել՝ ասելով, որ իրենց դերը լավ չեն տանում։

Սիմոնյանը պատմել է, որ վերջին շրջանում նաև ֆիզիկական հետապնդումների է ենթարկվել։  Նրա պնդմամբ՝ 2016 թվականի դեկտեմբերի սկզբին եկել է հրապարակ, որ մասնակցի մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ երթին։ Այդ ժամանակ իրեն մոտեցել է մի երիտասարդ և շատ ջերմ բարևել, ասել, որ ուզում է իրեն տեսնել և առաջարկել է հանդիպել։

Բանախոսը մտածել է, որ իրենց համակիրներից է, որովհետև հրապարակը լի է եղել երթին մասնակցող համակիրներով, համաձայնել է և տվել է իր հեռախոսահամարը, սակայն այդ երիտասարդը խնդրել է, որ իր տված համարով զանագահարի, որպեսզի գրանցվի համարը, քանի որ հեռախոսահամարը ինչ-որ տեղ է մոռացել։ Այդ տղան ներկայացել է որպես Սմբատ և ասել, որ գերազանց դիպուկահար է։ 

Պատմել է, որ 300 հոգի զորք ունի և կազմ, պատրաստ վիճակում են, օրն ու ժամն ասելու դեպքում հարձակում կգործեն։  Սիմոնյանի խոսքով՝ շփոթվել է և հասկացել, որ ծուղակն է ընկել։ Տեղյակ է պահել այդ մասին Ալեք Ենիգոմշյանին։ Երթը սկսվել է և չեն կարողացել այդ տղայի հետ խոսակցությունը շարունակել։ Երթից հետո տուն է եկել և տեսել, որ զանգեր է ստացել աննախադեպ քանակի։ Դրանից հետո անընդհատ նրան է զանգել այդ Սմբատը։ Ըստ Հիմնադիր խորհրդարանի և «Սասնա ծռերի» մամուլի քարտուղարի՝ օրեր շարունակ սկսվել է հեռախոսային տեռոր իր նկատմամբ։

Արգելափակել է այդ անձի հեռախոսահամարը, որպեսզի զանգեր չստանա։ Ամիսներ անց՝ օգոստոսին, երբ սկսվել են դատավարությունները, Սիմոնյանը տեսել է Սմբատ Գալոյանին և ճանաչել, որ հենց այդ երիտասարդն է եղել իրեն մոտեցողը։ Բանախոսի պնդմամբ՝ այդ անձի ջանքերով է այդ շինծու գործը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ եղել։ Այսինքն, ըստ Սյուզան Սիմոնյանի, Սմբատ Գալոյանը գործակալ է եղել և փորձել է իրենց էլ ներքաշել իր սարքած ծուղակի մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

BACK_TO_TOP