19:59 23.05.2022
Մարզի ցածրադիր ու բարձրադիր հողերում, որոնք սեզոնին գոնե ոռոգման ջուր տեսնում են, տարբեր ժամանակահատվածում են վարուցանք սկսում։ Դեռ համայնքներում ամբողջությամբ գարնանացանն ավարտված չէ, բայց նախնական արդյունքներով` ընդհանուր ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, ցածր է լինելու։
Գյուղացիական տնտեսությունները գարնանացան քիչ են ցանել, գարու սերմացու անցած տարվանից չեն պահեստավորել, պետական աջակցությամբ սերմացու էլ այս տարի չունեցան:
«10 հեկտար կցանեինք, հիմա դարձրեցինք 3 հեկտար»։
«Անցած տարի աշնանացան ցորեն եմ ցանել, անցյալ տարի էլ բերքը լավ չէր, այս տարի էլ սուբսիդավորում չեղավ, դրա համար չցանեցինք»,- նշել են գյուղացիները։
Մարզում 78.000 հեկտար վարելահողից միայն 20.000-ն է ոռոգելի: Նախորդ տարի 52.000 հեկտարն է մշակվել, այսինքն՝ մոտ 25.000-ը գրեթե ամեն տարի անմշակ է մնում: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նախորդ տարվա ցուցանիշներն է համեմատում։ 15.000 հեկտար գարնանացանի գարի է մշակվել անցած տարի, այս տարի արդեն պակասել է 5 հազար հեկտարով։
«Ունենք գարնանացան գարու շուրջ 10․000 հեկտար իրականացված ցանք, կարտոֆիլի՝ շուրջ 2800 հեկտար, կերային մշակաբույսի՝ շուրջ 3000 հեկտար ցանքատարածություն»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Վարուցանքի աշխատանքները դեռ ավարտված չեն, տվյալներն ավելի կամ քիչ փոփոխություն կարող են կրել, բայց ոչ հացահատիկային մշակաբույսերի առումով, կանխատեսվում է կարտոֆիլի ցանքատարածքների ավելացում։ Օրինակ՝ նախորդ տարի 3400 հեկտար կարտոֆիլ է մշակվել։
Հացահատիկային մշակաբույսերի վարուցանքից հրաժարվող տնտեսությունները հողն անմշակ չթողնելու համար, բացի կարտոֆիլից, նախընտրել են կերային մշակաբույսեր ցանել, կամ հենց այնպես՝ հողը թողել են խոտհարքի տակ։ Գարու և ցորենի սերմացուն, ամեն դեպքում, մատակարարները գյուղացիական տնտեսություններին առաջարկել են ոչ ձեռնտու գնով։
«Ընդհանուր առմամբ, հնարավոր է եղել մարզում սերմացու ներկրել, իսկ ներկրողների մոտ որոշակի քանակ պահպանվել է, չի իրացվել»,- նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետը։
Հողերի մեծ մասը, ոլորտի պատասխանատուն կանխատեսում է, որ այս տարի կմնան խոտի տակ, գոնե անասնակերի պակասի խնդիրը կլուծեն, և հիմնականում այն հողատարածքներն են, որոնք անջրդի են և նպատակահարմար են կերային մշակաբույսերի համար։
«Ենթադրում եմ՝ պայմանավորված է խոտի գնի բարձրացմամբ, մարդիկ ավելի շատ սկսել են անասնակեր խոտի համար կերային մշակաբույսեր աճեցնել»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետը։
Ցածրադիր գոտիներում գարնանացանի աշխատանքներն ավարտվում են, բարձրադիր հատվածներում՝ Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, գյուղացին դեռ անելիքներ ունի։ Մարզի հյուսիսային երկու տարածաշրջանում հողերն հիմնականում անջրդի են, որտեղ առատ բերք ստանալու պայմանները բարենպաստ չեն, փոխարենը՝ ալպիական մարգագետիններով հարուստ Աշոցքի և Ամասիայի վերին ենթաշրջանը խոտաբույսերի բնական աճի ամենալավ տարածքներն են համարվում։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...