Ռուսաստանն արգելել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի 154 անդամների մուտքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+17.09 oC

Ռուսաստանն արգելել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի 154 անդամների մուտքը

19:25 24.05.2022

Ռուսաստանն արգելել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի 154 անդամների մուտքը երկիր։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ՌԴ ԱԳՆ կայքում։

«Ի պատասխան այս տարվա մարտին ընդունված Մեծ Բրիտանիայի կառավարության որոշման՝ փոխադարձության հիման վրա պատժամիջոցների ցուցակում ներառելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի գրեթե ամբողջ կազմը, անձնական սահմանափակումներ է մտցնում բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի 154 անդամների վրա,- ասված է հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ նրանք, ովքեր հայտնվել են ռուսական պատժամիջոցների տակ, մասնակցել են Ռուսաստանի դեմ սահմանափակումների մշակմանը, որի նպատակն է «ոչնչացնել նրա տնտեսությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

21:29 07.05.2025

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

21:18 07.05.2025

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան

21:04 07.05.2025

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:18 07.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր, Սարի Թաղ 17-24 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 25-31 շենքեր, […] ...

SHANTNEWS

20:00 07.05.2025

SHANTNEWS

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցում

19:54 07.05.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «ՀայԱրտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP