Բրազիլիայում տղան դպրոցական զուգարանում հովազ է տեսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+16.09 oC

Բրազիլիայում տղան դպրոցական զուգարանում հովազ է տեսել

23:45 26.05.2022

Բրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը գնացել է զուգարան և այնտեղ հանդիպել  հովազի։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Իննամյա Դեյվիդ Միգելը պատմել է, որ ինքը ֆուտբոլ է խաղացել դպրոցի բակում և ինչ-որ պահի գնացել է զուգարան։ Երբ նա մտել է զուգարան,հովազ է իրեն ընդառաջ եկել:  «Ես դողում էի  տերեվի  պես, երբ լսեցի նրա մռնչյունը։ Սիրտս գրեթե կանգ առավ»,- հիշում է տղան։

Նա սարսափած դուրս է վազել զուգարանից ու օգնության կանչել հորը՝ 34-ամյա Ռոդրիգո Ալմեյդային։ Տղամարդը գնացել է ստուգելու, թե ինչն է վախեցրել որդուն, զուգարանում հայտնաբերել է վայրի կենդանուն և  փախել է:
Դեպքի վայր են կանչել փրկարարներին, ովքեր քնաբերով կրակել են հովազին  ու տարել դպրոցից։ Պարզվել է, որ  դա  երիտասարդ էգ էր։

«Մենք գիտենք, որ դա տեղի է ունենում անտառահատումների, խոշոր անտառային հրդեհների և այս կենդանիների բնական միջավայրի ոչնչացման պատճառով: Նրանք  փախչում են  քաղաքներ », – բացատրել  է անասնաբույժ Մարկոս ​​Մոուրաոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Մկրտչյանը  դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

22:12 07.05.2025

Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

Ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում, համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։ Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին, Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով […] ...

SHANTNEWS

22:00 07.05.2025

SHANTNEWS

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

21:45 07.05.2025

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

21:29 07.05.2025

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

21:18 07.05.2025

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան

21:04 07.05.2025

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված […] ...

BACK_TO_TOP