11:30 02.08.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն օգոստոսի 2-ին՝ Կառավարության նիստից առաջ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու վերաբերյալ հնչող քննադատություններին ու մտահոգություններին:
Հարցին՝ 41 պատգամավորի ստորագրած երաշխավորագիրը կարո՞ղ է ինչ-որ ազդեցություն ունենալ, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառտված խափանման միջոցը կփոխվի, նա պատասխանեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ. խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը որոշում է դատախազը: Խաչատրյանը դարձյալ վստահեցրեց՝ եթե քրգործով բացահայտման ենթակա հանգամանքների մասին որևէ պաշտոնատար անձ կարող է որևէ նշանակալի տեղեկություն հայտնել, նա հարցաքննվելու է:
Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի՝ իրենց հասցեին հնչեցրած քննադատություններին ու մի շարք արտահայտություններին՝ ՀՔԾ պետն ասաց.
«Ես չեմ իջնում իրենց մակարդակին և անձնական վիրավորանքներով իրենց պատասխանել չեմ ցանկանում, մեղադրանքի որոշումը այնքան հստակ է, պարզ ու հիմնավորված, որ ինձ համար անհասկանալի են, տեղ-տեղ նաև ծիծաղելի այդ որոշակի մանիպուլյացիաները, որ փորձում են արվել պաշտպանական կողմի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև քաղաքական հայտարարությունները: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Սահմանադրական կարգը բռնի տապալելու» մեջ, նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում, ինչն արգելված էր ինչպես նախկին, այնպես էլ Սահմանադրության ներկայիս խմբագրությամբ, դա անթույլատրելի է: Դա կարող էր լինել միայն այն դեպքում, երբ հայտարարված լիներ ռազմական դրություն. ինչպես գիտեք՝ ռազմական դրություն հայտարարված չի եղել: Ես չեմ հասկանում այս աղմուկը, որ բարձրացվել է»:
Դիտարկմանը, թե երկրորդ նախագահը հրավիրվել է որպես վկա, սակայն ստացել մեղադրյալի կարգավիճակ, ՀՔԾ պետը պատասխանեց, որ քրեական դատավարությունը դինամիկ գործընթաց է, այսինքն՝ ապացույցների ձեռքբերումը տեղի է ունենում անընդհատ՝ ամեն ժամ, ամեն օր, ամեն վայրկյան, և անձի կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների համակցության հիման վրա. ենթադրենք, այսօր անձին մեղադրանք առաջադրելու համար չկա այդ համակցությունը, մի ժամ անց՝ ապացույցներ ձեռք բերելուց հետո, կարող է վարույթ իրականացնող մարմինը գա այն եզրակացության, որ այդ համակցությունը՝ անձին մեղադրանք առաջադրելու համար, առկա է, և եթե այդ պահին նա հարցաքննվի որպես վկա, ապա խախտված կլինեն տվյալ անձի իրավունքները: Խաչատրյանն ասաց, որ երբ քննչական գործողություն պիտի լիներ, Ռոբերտը Քոչարյանին ծանուցվել է, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ:
ՀՔԾ պետը հայտնեց, որ մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի տեղեկությունները ստուգվում են, դրանց հիման վրա արդեն դատավարական ընթացակարգերով ձեռք են բերվում ապացույցներ, կատարվում են առգրավումներ, զննություններ, այսինքն՝ այդ ապացույցներին տրվում է դատավարական պատշաճ կարգավիճակ: Խաչատրյանը արձագանքեց նաև տեսակետին, թե կարելի էր խափանման միջոց ընտրել ոչ թե կալանքը, այլ՝ գրավը:
«Խափանման միջոցն ընտրվում է՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում. թյուր կարծիք կա հասարակության մեջ, որ պատշաճ վարքագիծը փախուստի դիմելն է, պատշաճ վարքագծի ամենակարևոր բաղադրիչը մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է: Հենց այս կարևոր նախապայմանից ելնելով՝ ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն այս պահին անհրաժեշտ է, որ մենք կարողանանք լրիվ ծավալով քննություն կատարել, և բացառվի նրա ապօրինի ազդեցությունը վարույթի, քրեական դատավարության մասնակիցների վրա»,- ասաց նա:
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...