ՀՔԾ պետը՝ իր և «Սորոս» հիմնադրամի կապի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

ՀՔԾ պետը՝ իր և «Սորոս» հիմնադրամի կապի մասին

12:39 02.08.2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին լրագրողները դիմեցին՝ խնդրելով մեկնաբանել մամուլում տեղ գտած հրապարակումները, թե իր և «Սորոս» հիմնադրամի միջև «արյունակցական» կապ կա:

«Հիմարություններ չեմ մեկնաբանում: Այո, Խաչատրյան Դավիթը իմ հարազատ եղբայրն է, բայց մնացածը ասացի՝ հիմարություններ չեմ մեկնաբանում»:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ հնչեցրած քննադատությունները Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով.

«ՀՔԾ պետը այն պաշտոնյան չէ, որը պետք է մեկնաբանի այլ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերը: Իմ մասով կասեմ, որ քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող, այս պրոցեսը խիստ իրավական ընթացակարգերում է: Շահարկողներին, որ փորձում են ներկայացնել՝ իբր մեղադրանքի որոշման մեջ կա դրույթ, որով կասկածի տակ են դրվում ընտրության արդյունքները, պաշտոնապես հայտարարում եմ՝ մեր որոշման մեջ նման դրույթ չկա, մենք ընդամենը նշել ենք՝ այն քաղաքացիները, որ ընտրության արդյունքները համարել են կեղծված, դուրս են եկել փողոց՝ իրենց իրավունքների վերականգնման համար»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ նաև ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերին արձագանքելով՝ Խաչատրյանն ասաց, որ իրենց տեղեկություններով՝ Հարությունյանը միայն ՀՀ քաղաքացի է, սակայն խոստացավ ստուգել այդ տեղեկությունը:

Որոշ նախկին պաշտոնյաների անձեռնմխելիության վերաբերյալ բարձրաձայնումներին ՀՔԾ պետը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ հանցագործությունից որևէ մեկը կարող է անձեռնմխելիություն ունենալ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP