14:06 02.08.2018
Այսօր կառավարությունում «ՀՀ-ում 2018-2019 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ անվճար, առկա ուսուցմամբ, ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ անդրադարձ է եղել մարզերում բժիշկների պակասին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանի մարզերում բժիշկների մոտ 300 թափուր տեղ կա, իսկ ԱՆ-ի և ԿԳՆ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ նրանք պարտավորվում են առնվազն 5 տարի աշխատել նույն տեղում:
«Կոչ եմ անում տեղական մարմիններին, որպեսզի աջակցեն այդ բժիշկներին, ովքեր գնում են մարզեր աշխատելու, որպեսզի նրանք մնան մարզերում և չուզենան ավարտելուց հետո վերադառնալ Երևան»,- ասել է Թորոսյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մատնանշել է Սկանդինավյան երկրների փորձը:
«Անկախ նրանից, թե դու ինչ տեղ ես զբաղեցրել օրդինատուրայում մեծ քաղաքներում աշխատանքի անցնելուց առաջ, դու սահմանային կամ ոչ քաղաքային բնակավայրերում պետք է որոշակի տարիների փորձ ունենաս հիվանդանոցներում աշխատելու»,- ասել է Հարությունյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հետաքրքրվել է, թե ինչ է լինում այն դեպքում, եթե պայմանագիրը ստորագրում, բայց մարզային աշխատանքի չեն գնում։
«Նախորդ տարիներին գործել է կարգ, երբ գումարը վերադարձվել է, հիմա մենք, նաև քննարկումների արդյունքում, կարգ կսահմանենք, որով փոխհատուցումը շատ մեծ կլինի, եթե նրանք հրաժարվեն գնալ այդ նպատակային տեղերում աշխատանքը շարունակելու: Դա երկու կամ երեք անգամ ավել կլինի այն վարձից, որը պետությունն իր միջոցներով տրամադրում է անվճար ուսուցման համար»,- հավելել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Ըստ առողջապահության նախարարի՝ խրախուսման միջոցներն անհրաժեշտ է, որ շահագրգռություն էլ լինի մնալու և աշխատելու, ոչ թե դա անեն ստիպված, ելքեր մտածեն տեղափոխվելու: Ըստ Թորոսյանի՝ գումարները վերադարձրել է միայն 5 տոկոսը:
ՀՀ արդարադատության նախարարը հիշեցրել է, որ ժամանակին տարկետման իրավունքով խնդիրը լուծվում էր: Մարդիկ բանակում ծառայելու փոխարեն ուսուցիչ կամ բժիշկ էին աշխպատում մարզային հաստատություններում: Ի պատասխան ասվածին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ այս ընթացքում մեկ հոգու է միայն այդպիսի հնարավորություն տրվել Մեղրիում ծառայելու համար ու այդ հնարավորությունը տրվել է մեծ դժվարությամբ:
Կառավարությունը միաձայն ընդունել է որոշումը՝ հաստատելով ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ անվճար, առկա ուսուցմամբ, ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը, որոնք այս տարի ավելի են նախորդ տարվա համեմատ:
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներինՎերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...
09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...