20:03 27.05.2022
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության եւ Հովհաննիսյանների ընտանիքի կողմից հատկացված միջոցներով բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, միաժամանակ նորոգվել ու կահավորվել են դպրոցի գրադան-ընթերցասրահը եւ նորացվել 14 դասասենյակների դռները։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցել են ԱՄՆ հայ կրթական հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը, Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյան ամուսինները, «Արմաթ» կրթական ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության, Վարդենիկ գյուղի, Վարդենիկի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ ։
«Ինժեներական լաբորատորիան բացվել է մեր եւ Ռիչարդ Հովհաննիսյանի ընտանիքի դրամական միջոցներով՝ ի հիշատակ Ռիչարդ Հովհաննիսյանի տիկին Վարդիթեր Հովհաննիսյանի։ Ընդհանուր առմամբ, ներդրվել է շուրջ 8 միլիոն դրամ։ Վարդենիկի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան դպրոցն արդեն ոչ միայն ունի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, այլ նաեւ նորոգված ու կահավորված գրադարան-ընթերցասրահ, դասասենյակների նորացված դռներ։ Այս ծրագրի իրականացմամբ բոլորովին նոր էջ է բացվում Վարդենիկ գյուղի կրթական կյանքում»,-ներկայացրեց ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը։
Դպրոցի տնօրեն Թաթուլ Ալոյանի հավաստմամբ՝ այս պահին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիա են հաճախում 5-12-րդ դասարանների 40 աշակերտներ, ովքեր ներկայացնում են Վարդենիկի կրթահամալիրը, թիվ 1 եւ թիվ 2 հիմնական դպրոցները։ «Արմաթ» խմբակը ղեկավարում է Վարդենիկի կրթահամալիրի ֆիզիկայի ուսուցիչ Անի Սարգսյանը։
Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ՝ Վարդենիկում բացված «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիան թվով 57-րդն է Գեղարքունիքի մարզում։
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...