21:07 29.05.2022
Իսպանացի ջրասույզները Բալեարյան կղզիների Կալա Միլոր լողափի մոտ փրկել են ձկնորսական ցանցի մեջ խճճված կետին: Այս մասին հայտնում է The Majorca Daily Bulletin-ը։
Կենդանու շարժումները վերահսկվել են Palma Aquarium Foundation-ի, ծովային անվտանգության գործակալության և Cofib կոնսորցիումի անդամների կողմից, որոնք կազմակերպել են փրկարարական գործողությունը: Նրանք պարզել են, որ կետն այնքան է խճճվել կարմիր ձկնորսական ցանցի մեջ, որ նույնիսկ չի կարողացել բացել իր բերանը։
Այն բանից հետո, երբ նավակից ցանցը կտրելու նախնական փորձերը անհաջող են եղել, գործողությանը ներգրավել են «Ալբատրոս» և «Սկուալո» ջրասույզներին: Նրանք լողալով մոտեցել են կենդանուն, դանակով կտրել պարանները և հանել խճճված լողակները։ Այդ ամենը տևել է 45 րոպե։
Կետի չափերն ու ափին մոտ լինելը դժվարացրել են նրան դեպի բաց ծով տեղափոխելը։ Այնուամենայնիվ, մի քանի օր անց կետը սատկել է Վալենսիայի Պանդոկ դե լա Վալդինյա մունիցիպալիտետի ափերի մոտ, որտեղ նրան հասցրել էին արդեն «չափազանց թույլ» վիճակում։
23:01 06.05.2025
Բաքվի ու Մոսկվայի միջև նոր դիվանագիտական առճակատում է. ինչի՞ հետ է դա կապվածԲաքուն Մոսկվային մեղադրում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննությունն արհեստականորեն ձգձգելու ու մեղավորներին թաքցնելու մեջ: Հիշեցնենք՝ «Ազալ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի օդային տարածքում՝ ենթադրաբար Ռուսաստանի հակաօդային համակարգի կողմից խոցվելու հետևանքով: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական AПA լրատվական գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական պետական կառույցներն […] ...
22:45 06.05.2025
Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում […] ...
22:36 06.05.2025
Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...
22:16 06.05.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 06.05.2025
Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե ՀովհաննիսյանՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...