Զելենսկու բաճկոնը Լոնդոնում վաճառվել է 90 հազար ֆունտ ստեռլինգով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+15.09 oC

Զելենսկու բաճկոնը Լոնդոնում վաճառվել է 90 հազար ֆունտ ստեռլինգով

11:51 28.05.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բաճկոնը Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 90 հազար ֆունտ ստեռլինգով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բարեգործական աճուրդ է անցկացրել հօգուտ Ուկրաինայի, գրում է The Telegraph-ը:

Ջոնսոնն Ուկրաինայի նախագահին անվանել է «մեր ժամանակի ամենաանհավանական առաջնորդներից մեկը» և առաջարկել է գնել Զելենսկու խակի զրահապատ բաճկոնը, որով նա շրջել է Կիևում ռուսական հատուկ գործողության առաջին օրերին և պատրաստել տեսաուղերձներ ժողովրդի համար:

Ջոնսոնն առաջարկել է, որ լոտի արժեքը պետք է շատ ավելի բարձր լինի, քան 50,000 ֆունտ ստեռլինգ մեկնարկային գինը, և գնորդներին հորդորել է գումար ծախսել: Զելենսկին «Քաջ Ուկրաինա» աճուրդից առաջ ելույթ է ունեցել տեսահոլովակով՝ գովաբանելով Մեծ Բրիտանիային և Կիևում իրեն այցելած «քաջ Բորիսին»։

Աճուրդում, որն անցկացրել է Christie’s-ը, դրվել են այլ լոտեր, այդ թվում՝ աքլորով սափոր, որը նվիրաբերվել է Ջոնսոնին Ուկրաինայի մայրաքաղաքում Զելենսկու հետ զբոսանքի ժամանակ։

Մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ Կիևի մարզի Վասիլկով քաղաքի ամբարտակը կկոչվի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Նատալյա Բալասինովիչը։ Այսպիսով, ուկրաինական կողմը շնորհակալություն կհայտնի Բրիտանիային ռազմական օգնության համար։

Ջոնսոնն ապրիլի սկզբին չհայտարարված այցով ժամանել էր Կիև, որտեղ բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինայի մայրաքաղաք էր մեկնել Լեհաստանից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին

18:30 06.05.2025

Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։ Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ […] ...

SHANTNEWS

18:00 06.05.2025

SHANTNEWS

Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ

17:54 06.05.2025

Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ

«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...

Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնից

17:48 06.05.2025

Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնից

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։ «Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր […] ...

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

17:42 06.05.2025

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետ

17:36 06.05.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: […] ...

BACK_TO_TOP