19:21 28.05.2022
Հանրապետության տոնի առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը պատվոգրեր ու հուշանվերներ է հանձնել «Հայաստան ասելիս․․․․» շարադրության մարզային մրցույթում 98 մասնակիցներից հաղթող ճանաչված 4 աշակերտներին` ինքնատիպ տեղծագործական մտքի համար։
«Հայաստանի Հանրապետության տոնին ընդառաջ, երբ շարադրությունների միցույթը կազմակերպեցինք` ինձ համար կարևոր էր ծանոթանալ մեր երեխաների` հայրենիքի հանդեպ ընկալմանն ու վերաբերմունքին։ Կարդացել եմ բոլոր շարադրությունները, այնքան սեր ու գորովանք կար հայրենիքի հանդեպ նրանց մեջ, իսկ հաղթողների աշխատանքնեիում` ինքնատիպություն ու առանձնահատուկ մոտեցում, սեփական ձեռագիր, որի համար էլ արժանացել եք պատվոգրերի։ Շարունակեք ստեղծագործել, սիրելի աշակերտներ»,- ընդգծել է մարզպետը` հորդորելով սիրել հայրենիքը, ապավինել սեփական ուժերին, գիտելիքներ ձեռք բերել ու այդ գիտելիքների ու կարողությունների միջոցով շենացնել հայրենիքը։
Մարզպետը շնորհավորել ու պարգևատրել է նաև 2021- 2022 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաներում արդյունքներ գրանցած աշակերտներին։
«Ուրախ եմ հանդիպելու մեր մարզի ջանասեր աշակերտներին, դուք Շիրակի պատիվը բարձր եք պահել օլիմպիադաներում և մենք ևս մեկ անգամ կարողացանք ապացուցել, որ մարզերում կրթության նկատմամբ կա առանձնահատուկ հոգածություն։ Այս հաղթանակները ձեր, ձեր ուսուցիչների, ոլորտի պատասխանատուների տքնաջան աշխատանքի արդյունքն են։ Երբեք չվհատվեք, եթե որևէ խնդրի առջև կանգնեք, պայքարելով, ձգտումով, սովորելով կկարողանաք հասնել ձեր երազած բարձունքներին և ես վստահ եմ` կհասնեք»,-նշել է մարզպետը։
2021- 2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին մասնակցել է 3605 աշակերտ, մարզային փուլ անցել` 481-ը։ 62 աշակերտ մասնակցել է օլիմպիադաների հանրապետական փուլին, նրանցից 51-ը արժանացել են պարգևների` 4 առաջին կարգի, 11` երկրորդ, 12` երրորդ կարգի դիպլոմակիրներ, 24 գովասանագրեր։
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...