Շշալցած արև. գիտնականները փորձում են ստեղծել միաձուլման էներգիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Շշալցած արև. գիտնականները փորձում են ստեղծել միաձուլման էներգիա

17:52 05.06.2022

Դեռ 1930 թվկանից աշխարհը փորձում է օգտագործել այս անսահմանափակ մաքուր էներգիան: Հիմա մենք  ավելի քան մոտ ենք  այդ  բաղձալի նպատակին:

Ֆրանսիայի հարավային Պրովանս շրջանի փոքրիկ բլուրից դուք կարող եք տեսնել երկու արև: Մեկը բոցավառվում է չորսուկես միլիարդ տարի: Մյուսը կառուցվում է հազարավոր մարդկային մտքերի և ձեռքերի շնորհիվ և, շատ ավելի դանդաղ, բարձրանում է: Իսկական արևի երեկոյան ճառագայթները  կախարդական փայլ են  նետում մյուս  «արեվի» վրա՝ հսկայական շինհրապարակ, որը կարող է լուծել մարդկության պատմության ամենամեծ գոյաբանական ճգնաժամը:

Հենց այստեղ՝ Սեն-Պոլ-լեզ-Դյուրանսի փոքրիկ կոմունայում, 35 երկրների մասնագետները  հավաքվել են՝ փորձելով տիրապետել միջուկային միաձուլմանը, մի գործընթաց, որը բնականաբար տեղի է ունենում արևի և բոլոր աստղերի վրա, բայց ցավալիորեն դժվար է կրկնել Երկիր մոլորակի վրա:

Միաձուլումը խոստանում է էներգիայի գրեթե անսահմանափակ քանակություն, որը, ի տարբերություն հանածո վառելանյութերի, զրոյական ջերմոցային գազեր է արտանետում և, ի տարբերություն միջուկային տրոհման էներգիայի, որն այսօր օգտագործվում է, երկարաժամկետ ռադիոակտիվ թափոններ չի արտադրում:

Դրա յուրացումը կարող է բառացիորեն փրկել մարդկությունը կլիմայի փոփոխությունից՝ մեր իսկ կողմից ստեղծված ճգնաժամից:   Ընդամենը 1 գրամ մուտքային վառելիքը կարող է ստեղծել ութ տոննա նավթին համարժեք յուղ՝ միաձուլման հզորությամբ: Դա զարմանալի եկամտաբերություն է՝ 8 տոննա 1 գրամի դիմաց:

Ատոմային փորձագետները հազվադեպ են սիրում գնահատական տալ, թե երբ կարող է միաձուլման էներգիան լայնորեն հասանելի դառնալ:Հաճախ կատակում են, որ միշտ 30 տարի է մնացել:

Բայց պատմության մեջ առաջին անգամ դա կարող է իրականությանը մոտ լինել:

Փետրվարին Օքսֆորդի մերձակայքում գտնվող անգլիական Քուլհեմ գյուղի գիտնականները հայտարարեցին մեծ առաջընթացի մասին:Նրանք ստեղծեցին և պահպանեցին ռեկորդային 59 մեգաջոուլ միաձուլման էներգիա հինգ վայրկյանի ընթացքում հսկա շշաձև մեքենայի մեջ, որը կոչվում է տոկամակ:

Դա բավական էր միայն մեկ տունը  մեկ օրվա ընթացքում էներգիայով ապահովելու համար: Այնուամենայնիվ, դա իսկապես պատմական պահ էր: Այն ապացուցեց, որ միջուկային միաձուլումը իսկապես հնարավոր է իրագործել  Երկրի վրա:  Եթե ​​գիտնականներին հաջողվի դա իրականացնել, աշխարհը չի օգտվի հանածո վառելիքներից, ինչպիսիք են ածուխը, նավթը և գազը, որոնք մարդու կողմից ստեղծված կլիմայական ճգնաժամի հիմնական պատճառներն են:

 

Արևի նմանակում

Միաձուլման էներգիան ստեղծվում է երկու մասնիկների միջոցով, որոնք, ըստ էության, միմյանց  վանում են: Տոկամակի մեջ փոքր քանակությամբ վառելիք ներարկելուց հետո հսկա մագնիսներն ակտիվանում են՝ ստեղծելով պլազմա՝ նյութի չորրորդ վիճակը, որը փոքր-ինչ նման է էլեկտրական լիցքավորված գազի կամ շիլայի:

Տոկամակի ներսում ջերմաստիճանը անասելի բարձր մակարդակի հասցնելով, վառելիքի մասնիկները ստիպված են լինում  միաձուլվել: Գործընթացը ստեղծում է հելիում և նեյտրոններ, որոնք իրենց զանգվածով ավելի թեթև են, քան այն մասերը, որոնցից ի սկզբանե պատրաստված էին:

Զանգվածը վերածվում է հսկայական էներգիայի: Նեյտրոնները, որոնք կարողանում են «փախչել» պլազմայից, այնուհետև հարվածում են տոկամակը ծածկող շերտին,  որը նրանց կինետիկ էներգիան վերածում է ջերմության։ Այդ ջերմությունը կարող է օգտագործվել ջուրը տաքացնելու, գոլորշի ստեղծելու և տուրբինները պտտելու համար,մի խոսքով՝ էներգիա արտադրելու համար:

Այս ամենը պահանջում է, որ տոկամակը շատ բարձր ջերմաստիճան կարողանա պահել: Պլազման պետք է հասնի առնվազն 150 միլիոն Ցելսիուսի, ինչը 10 անգամ ավելի տաք է, քան արևի միջուկը: Հարց է առաջանում. ինչպե՞ս կարող է Երկրի վրա որևէ  տարա պահել այդքան բարձր ջերմաստիճան:

Դա այն բազմաթիվ խոչընդոտներից մեկն է, որը հաջողվել է հաղթահարել միաձուլման էներգիա փնտրողների սերունդների կողից: Գիտնականներն ու ինժեներները նախագծել են հսկա մագնիսներ՝ ուժեղ մագնիսական դաշտ ստեղծելու համար՝ շշալցված ջերմությունը պահպանելու համար: Ցանկացած այլ բան պարզապես կհալվի:

Սա փաստորեն արևի կրկնօրինակում է: Արևը հավերժական միաձուլման գործարան է, որը կազմված է հսկա այրվող պլազմայից: Այն ամեն վայրկյան միաձուլում է մի քանի հարյուր տոննա ջրածին հելիումի մեջ:

 

Պլազման այն նյութն է, որից կազմված է տիեզերքի 99,9%-ը՝ ներառյալ աստղերը,  արևը և միջաստղային ողջ նյութը: Երկրի վրա, օրինակ, այն օգտագործվում է հեռուստացույցների և նեոնային լույսերի մեջ, և մենք կարող ենք տեսնել այն կայծակի և բևեռափայլի մեջ:

Որքան էլ զարմանալի է, բայց միաձուլման էներգիա ստեղծելն ինքնին բարդ  չէ, ասում են  փորձագետները: Ի վերջո, մարդկությունը սկսել է միջուկային միաձուլման ռեակցիան H-ռումբի գյուտից ի վեր: Հիմնական մարտահրավերը դրա պահպանումն է։ Մեծ Բրիտանիայում գտնվող  տոկամակը, որը կոչվում է Joint European Torus կամ JET, պահում է միաձուլման էներգիան հինգ վայրկյան, բայց դա  առայժմ ամենաերկար ժամանակահատվածն է, որին ի վիճակի է  այդ մեքենան: Նրա մագնիսները պատրաստվել  են  1970-ականներին  և պղնձից  են:  Բարձր ջերմության տակ հինգ վայրկյանից հետո դրանք կհալվեն:

 

Մինչ արևը միաձուլում է ջրածնի ատոմները՝ ստեղծելով հելիում, JET նախագիծն օգտագործում  է ջրածնի երկու իզոտոպ՝ դեյտերիում և տրիտում: Այս իզոտոպները իրենց քիմիական կազմով և ռեակցիաներով գրեթե նույն կերպ են վարվում ջրածնի հետ:

 

10 միլիոնանոց նախագիծ

Հեռվից ITER-ը կարծես պատրաստ նախագիծ լինի: Մոտիկից պարզ է դառնում, որ դեռ շատ  գործ կա անելու:

Շինարարությունը՝ 39 շինհրապարակներում, աներևակայելի բարդ է: Հիմնական աշխատավայրը նկատելիորեն ստերիլ միջավայրն է, որտեղ 750 տոննա կշռող կռունկների օգնությամբ տեղադրվում են հսկայական սարքերը: Բանվորներն արդեն հավաքել են տոկամակի պատյանը, բայց նրանք դեռ սպասում են որոշ մասերի, այդ թվում՝ Ռուսաստանից բերվող հսկա մագնիսին, որը նստելու է մեքենայի վերևում։

Չափերը ցնցող են: Տոկամակը ի վերջո կկշռի 23 հազար տոննա: Դա երեք Էյֆելյան աշտարակների ընդհանուր քաշն է: Այն բաղկացած կլինի մեկ միլիոն բաղադրամասերից:

 

Հաշվի առնելով ներգրավված մասերի հսկայական քանակը  և ներդրված գումարը, սխալվելու իրավունք պարզապես չկա:

ITER նախագծի մասշտաբներն ու հավակնությունները կարող են հսկայական թվալ, բայց դա, առնվազն, համաչափ արձագանք է այն խառնաշփոթին, որը մարդիկ ստեղծել են մոլորակի վրա: 1973 թվականից ի վեր էներգիայի համաշխարհային օգտագործումը կրկնապատկվել է: Դարավերջին այն իրականում կարող է եռապատկվել: Մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումների 70 տոկոսն առաջանում է մարդկանց էներգիայի սպառման հաշվին: Իսկ մեր սպառած ողջ էներգիայի 80%-ը ստացվում է հանածո վառելիքից:

Այժմ Երկիր մոլորակը մոտենում է տաքացման այնպիսի աստիճանի, որոնք հաճախ վերածվում են  սով առաջացնող երաշտների, անտառային հրդեհների, ջրհեղեղների և ծովի մակարդակի բարձրացման մահացու ջերմային ալիքների : Կլիմայական ճգնաժամի հետևանքներին գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում հակադարձելը, քանի որ ամբողջ էկոհամակարգը հասնում է անկման կետին:

Այդ իրավիճակում միաձուլման էներգիայի ստեղծումը դառնում է օրախնդիր: 2001 թվականի կանխատեսումներով  պլազմայի առաջին խմբաքանակի արտադրությունը  պետք է տեղի ունենար 2016 թվականին,սակայն դա տեղի չունեցավ:  Գիտնականնեը շարունակում են աշխատել, քանի որ ջրածնի միաձուլումը միլիոն անգամ ավելի արդյունավետ է, քան հանածո վառելիքի այրումը: Այն, ինչ նրանք փորձում են անել  իրականում շատ նման է Երկրի վրա փոքրիկ արհեստական ​​արևի ստեղծման:Այդպիսի  էլեկտրակայանը մշտապես գործելու է։ Այդ արեւը, այսպես ասած, երբեք մայր չի մտնի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

BACK_TO_TOP