12:24 05.06.2022
Ո՞վ չի ցանկանում երկար և առողջ կյանք: Ծերացումը անուսափելի է, սակայն այն կարելի է հետաձգել , ընդ որում ծերանալ, այդուհանդերձ, առողջ մտքով և օրգանիզմով:Լավագույն տարբերակն, իհարկե, այն է, երբ միջին տարիքից ենք սկսում հոգ տանել առողջության մասին:Բայց երբեք ուշ չէ սկսելու համար: Մեզանից յուրաքանչյուրն ունի ժամանակագրական տարիք, որը չափվում է ծննդյան մոմերով: Միևնույն ժամանակ գոյություն ունի կենսաբանական տարիք, որը կարող է ամենևին կապ չունենալ օրացույցային տարիքի հետ:Այդ տարիքը կապված է մեր գեների, ապրելակերպի և կենսապայմանների փոխհարաբերություններով:Հենց կենսաբանական տարիքն է, որ հնարավոր է փոխել:
Դրական տրամադրվեք տարիքի նկատմամբ
Մարդկանց ավելի քան 80%-ն ասում է, որ իրենց տարիքից երիտասարդ է զգում: Հիմնականում այն պատճառով, որ հասարակությունների մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում ծերացմանը, ասում է Università della Svizzera Italiana-ի գիտաշխատող, դոկտոր Սերենա Սաբատինին : «Երբ մարդիկ բացասաբար են վերաբերվում ծերացմանը, նրանք քիչ բան են անում առողջ մնալու համար, ուստի ծերանում են ոչ այնքան նրբագեղ »:« Որքան դրական է վերաբերմունքը ծերության նկատմամբ, այնքան հավանական է առողջ ու գեղեցիկ ծերանալը, – ասում է Սաբատինին:
Ճիշտ սնվեք
Հիվանդությունն այն է, ինչ տեղի է ունենում մարմնի հետ, երբ մեր բջիջները վնասվում են տարիքի հետ: Վերջնական արդյունքը քրոնիկ բորբոքումն է և մի շարք առողջական խնդիրներ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հետևողական արդյունքներ, որոնք փաստում են՝ դիետաները պաշտպանում են մեզ, ասում է սնուցման հիմնադրամի դոկտոր բրիտանացի Սթեյսի Լոքերը: «Առողջ բույսերով հարուստ սննդակարգը, ինչպիսիք են միջերկրածովյան սննդակարգը և հիպերտոնիան նվազեցնելու դիետիկ մոտեցումները կապված են սրտի հիվանդության, 2-րդ տիպի շաքարախտի և որոշ տեսակի քաղցկեղի ռիսկի նվազեցման հետ: Այս դիետաները բոլորը պարունակում են բուսական սննդի մեծ քանակություն՝ մրգերով և բանջարեղենով, ամբողջական հացահատիկային մթերքներով, սպիտակուցներով, ներառյալ բուսական սպիտակուցներով՝ընկույզներ, ինչպես նաև որոշ ձկներով, ծովամթերքով, թռչնամսով և ցածր յուղայնությամբ կաթնամթերքով հագեցած: Այսպիսի դիետաները բացառում են վերամշակված միսն ու հագեցած ճարպերով քաղցրավենիքը, շաքարն ու կարկանդակները:
Մի տարվեք սննդային հավելումներով
Հավասարակշռված դիետա նշանակում է, որ լրացուցիչ սննդային հավելումների կարիք չունեք։ Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայում ձմռանը արևի երկարատև բացակայությունը ստիպել է կառավարությանը առաջարկել հոկտեմբերից մարտ ամիսներին 10 մկգ վիտամին D-ի ամենօրյա հավելումներ: Վիտամին D-ն անհրաժեշտ է ոսկորների և մկանների առողջության համար:
Միգուցե մի փոքր նիհարեք
Նույնիսկ մարմնի քաշի 3%-ի կորուստը կարող է օգտակար լինել՝ նվազեցնելով լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը,-խորհուրդ են տալիս սննդաբանները: Քաշի վերահսկումն ավելի կարևոր է սևամորթների, ասիացիների և այլ էթնիկ խմբերի համար, որոնց առողջությունն ավելի փխրուն է,քան սպիտակամորթ բնակիչներինը:
Մարզվեք այնպես, ինչպես ցանկանում եք
Վարժություները կարևոր են: Դրանք նվազեցնում են արյան ճնշումը և նվազեցնում գիրության, շաքարախտի և սրտի հիվանդությունների ռիսկը: Եթե 20 տարեկանից սկսած շաբաթական 150 րոպե վարժություններ եք կատարում (4-5 օր), ապա շնորհավորում ենք: Մի դադարեք: «Մարդիկ պետք է ֆիզիկական վարժությունները դիտարկեն որպես իրենց անձնական հիգիենայի մի մաս, ինչպես օրինակ՝ ատամները խոզանակելը», – ասում է պրոֆեսոր Բենջամին Դ Լևինը, ով Հարավարևմտյան Թեքսասի համալսարանի մարմնամարզության գիտությունների վաստակավոր պրոֆեսոր է։ Նրա հետազոտությունը ցույց է տալիս, որ միջին տարիքում վարժությունները կարող են լուրջ հիվանդություններից պաշտպանել, այդ թվում՝ կանխել սրտի անբավարարությունը:
Ոչ՝ ծխելուն
Մի՞թե արժե հիշեցնել, թե որքան է օրգանիզմը քայքայում ծխելը, թողեք այն:
Դա նույնիսկ ասելու կարիք ունի: Չնայած դուք կարող եք կենսաբանորեն ավելի արագ ծերանալ՝ նստած կյանք վարելով և ծխելով:
Կառավարեք դաշտանադադարը
Դաշտանադադաը միջին տարիքի նշանն է. հենց դա էստիպում կանանց ավելի մեծ զգալ: Բայց արդյո՞ք էստրոգենի նվազումը արագացնում է կենսաբանական ծերացումը: Թերևս փոքր քանակությամբ: ԱՄՆ Մարդու գենետիկայի և կենսավիճակագրության պրոֆեսոր Սթիվ Հորվաթն ասում է, որ դա չպետք է անհանգստացնի: «Որպես թիրախային խումբ դիտարկեք տղամարդկանց: Տղամարդիկ մահացության էականորեն ավելի բարձր ռիսկի են ենթարկվում, քան կանայք՝ անկախ դաշտանադադարի կարգավիճակից»:
Դաշտանադադարը արագացնում է ոսկորներից կալցիումի կորուստը և մեծացնում սրտի հիվանդությունների վտանգը, սակայն սննդակարգում կալցիումի (կաթ, պանիր) և վիտամին D-ի օգտգագործումը (շաբաթական երկու բաժին ձուկ, որոնցից մեկը յուղոտ) և հագեցված ճարպերի կրճատումը, աղի նվազեցումը կնվազեցնեն նաև օստեոպորոզի և սրտանոթային հիվանդությունների վտանգը:
Շփվեք
Միջին տարիքում միայնակ զգալը չի ապահովում առողջ ծերացում: Հատկապես, եթե դուք տղամարդ եք: Ուսումնասիրությունները դեռ պիտի պարզեն, թե ինչու է միայնությունը մեծացնում դեմենցիայի, սրտի հիվանդությունների և դեպրեսիայի վտանգը: Թեեվ կարող եք լինել շրջապատում և կրկին ձեզ մենակ զգալ: Փորձեք շփվել մարկանց հետ, վերհիշեք ձեր հոբբիերը և հաճույք ստացեք դրանից: Նաև լեզու սովոերք, դա ևս նվազեցնում է դեմենցիայի հավանականությունը:
Առողջ ծերացումը պահանջում է մտավոր և ֆիզիկական ակտիվություն: Հատկապես գեղարվեստական հոբբիները, ինչպիսիք են նկարչությունը, քանդակագործությունը կամ խեցեգործությունը, կարող են օգնել հիշողությանը և մտածողությանը: Կան բազմաթիվ ապացույցներ , որ երկրորդ լեզվի ուսուցումը կարող է ուժեղացնել ուղեղի նեյրոնների ակտիվությունը և պահել ձեզ մտավոր հստակությունը:
Լավ քնեք
Առասպել է, որ տարիքի հետ դուք ավելի քիչ քնի կարիք ունեք: «Տարածված կարծիք է, որ տարեց մարդիկ ավելի քիչ են քնում: Ճշմարտությունն այն է, որ երբ մարդիկ սկսում են վատ քնել, նրանք իրենց ծեր են զգում», – ասում է Սաբատինին: «Վատ քունը կապված է վատ ճանաչողական ֆունկցիայի, դեպրեսիայի և անհանգստության հետ:Մտածողության և ննջասենյակի ճիշտ ռեժիմները կարող են օգնել բարելավել քունը», – ասում է Սաբատինին:
Խնամեք ձեր մաշկը
Խուսափեք արևի ազդեցությունից, որը մաշկը դարձնում է հաստ, կնճռոտ և գունաթափված: Ծխելն էլ ավելի վնասակար է։ Կարող եք օգտագործել վիտամին A, դա արդյունավետ է: Կարող եք նաև դիմել բոտոքսի օգնությանը, սակայն «Գծերը, որոնք արմատավորվում են ձեր ճակատին, կարող են ձեզ զայրացնել: Բոտոքսը կարող է բացել ձեր դեմքը, բայց չէ՞ որ դուք դեռ ցանկանում եք ուրախություն արտահայտել՝ և շարժել ձեր հոնքերը»,- ասում են մաշկաբանները:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...