16:08 31.05.2022
2022 թվականի 1-ին եռամսյակում ստուգվել է ընդհանուր թվով 111 տնտեսվարող սուբյեկտների 117 օբյեկտ (10 օբյեկտ՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառի հետ համատեղ)։ Ըստ տարածքների ստուգումների թվային բաշխվածությունն այսպիսին է․ Երևան` 11, Շիրակ՝ 9, Լոռի՝ 11, Տավուշ՝ 11, Կոտայք՝ 19, Արմավիր՝ 13, Սյունիք՝ 4, Արարատ՝ 11, Գեղարքունիք՝ 8, Վայոց ձոր՝ 6 ստուգում։
Արձանագրվել է 572 խախտում, որից 62-ը՝ Երևանում, 24-ը՝ Շիրակում, 39-ը՝ Լոռիում, 102-ը՝ Գեղարքունիքում, 73-ը՝ Կոտայքում, 76-ը՝ Արագածոտնում, 64-ը՝ Արմավիրում, 53-ը՝ Տավուշում, 36-ը՝ Արարատում, 24-ը՝ Սյունիքում, 19-ը՝ Վայոց ձորում։
Ստուգումներն իրականացվել են գործունեության հետևյալ ոլորտներում․
Ընդհանուր նշանակության պահեստների և բազաների տնտեսավարող սուբյեկտների 1 օբյեկտում բացահայտվել է 13 խախտում։
Նշված ժամանակահատվածում ստուգվել է 200 մ2 և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի 22 օբյեկտ, բացահայտվել՝ 91 խախտում։
Հիմնական խախտումներն են.
հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին՝ 10 դեպք,
«Ա», «Բ», «Վ» կարգի շինություններում կրակմարիչները տեղադրված չեն հրդեհի հնարավոր օջախներից 30 մետրից ոչ ավելի հեռավորության վրա՝ 10 դեպք,
արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (200մ շառավղով) նախատեսված չէ առնվազն 1 հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 50 մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազան՝ 9 դեպք,
առևտրի և հասարակական սննդի օբյեկտները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով՝ 8 դեպք,
Օբյեկտն ապահովված չէ հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ 7 դեպք։
Մինչև 200 մ2 մակերեսով առևտրի և հասարակական սննդի 2 օբյեկտում ստուգումների արդյունքում բացահայտվել է 3 խախտում։
200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 18 օբյեկտում բացահայտվել է 69 խախտում։
Հիմնական խախտումներն են.
կախված մակերեսի չափերից արտադրական շենքերն ու շինությունները սարքավորված են հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով՝ 12 դեպք,
հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին՝ 9 դեպք,
հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը չեն գտնվում սարքին վիճակում՝ 9 դեպք,
500 մ3-ից ավելի ծավալով արտադրական շենքերն ու շինությունները սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 2X2,5 լ/վրկ ջրի շիթով՝ 8 դեպք,
ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի վրա տեղակայված հրշեջ ծորակները համալրված չեն փողակով և փողրակով՝ 6 դեպք։
Մինչև 200 մ2 մակերեսով արտադրական կազմակերպությունների 4 օբյեկտում բացահայտվել է 19 խախտում։
Բենզալցակայանների 29 օբյեկտում բացահայտվել է 92 խախտում։
Հիմնական խախտումներն են.
արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100 մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով ՝ 15 դեպք,
հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին՝ 14 դեպք,
բենզալցակայանը սարքավորված չէ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով՝ 13 դեպք,
հակահրդեհային ինքնաշխատ համակարգը սարքին վիճակում չէ՝ 13 դեպք,
օբյեկտն ապահովված չէ հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ 8 դեպք,
բենզալցակայանի տարածքն ապահովված չէ շանթարգելման համակարգով՝ 8 դեպք։
Հյուրանոցների 4 օբյեկտում բացահայտվել է 20 խախտում։
Գազալցավորման կայանների 37 օբյեկտում բացահայտվել է 223 խախտում։
Հիմնական խախտումներն են.
գազալցակայանի տարածքում տեղակայված շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով՝ 19 դեպք,
արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100 մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով՝ 17 դեպք,
ԱԳԼՃԿ-ի տարածքում իրեն պատկանող շինությունների միջև նորմերով պահանջվող նվազագույն միջտարածությունները պահպանված չեն՝ 16 դեպք,
պայթյունավտանգ կարգի շինություններում տեղադրված չեն գազի վտանգավոր կոնցենտրացիայի ազդանշանման սարքեր՝ 16 դեպք,
հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին՝ 16 դեպք,
հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը սարքին վիճակում չէ՝ 16 դեպք։
Գիտական և ուսումնական հաստատությունների 4 օբյեկտում բացահայտվել է 23 խախտում, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող 1 կազմակերպությունում՝ 6, առողջարարական, հանգստյան տների և զբոսաշրջության հաստատությունների համար տնտեսավարող սուբյեկտների 1 օբյեկտում՝ 4, հիվանդանոցների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների համար տնտեսավարող սուբյեկտների 2 օբյեկտում՝ 9 խախտում։
Իրականացվել է 37 վերստուգում։ Շիրակի, Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի և մարզերում վերստուգումներ չեն արվել։ Մնացած մարզերում և Երևանում վերստուգումների թվային պատկերը հետևյալն է․ Երևան` 2, Լոռի՝ 8, Տավուշ՝ 5, Կոտայք՝ 10, Արմավիր՝ 11 վերստուգում։
Բժշկական սպասարկում իրականացնող 338 առողջապահական օբյեկտներում կատարվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ: Արձանագրվել է 2019 խախտում: Ամենից շատ՝ 453 խախտում հայտնաբերվել է Երևանի 37 բուժհաստատություններում։
Ամենից քիչ խախտում արձանագրվել է Վայոց ձորի մարզում՝ 28 խախտում՝ 7 բուժհաստատություններում։
Մյուս մարզերում պատկերը հետևյալն է․ Արագածոտն՝ 23 հաստատություն-158 խախտում, Արարատ՝ 52 հաստատություն-316 խախտում, Արմավիր՝ 57 հաստատություն-269 խախտում, Գեղարքունիք՝ 39 հաստատություն-306 խախտում, Լոռի՝ 25 բուժհիմնարկ- 150 խախտում, Կոտայք՝ 41 հաստատություն-106 խախտում, Շիրակ՝ 19 բուժհաստատություն-105 խախտում, Սյունիք՝ 15 հաստատություն-63 խախտում, Տավուշ՝ 23 բուժհաստատություն-65 խախտում։
Առավել կրկնվող խախտումներն են․
Հիվանդանոցները, պոլիկլինիկաները, ամբուլատորիաները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով՝ 281 խախտում,
Հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին․ 255 խախտում,
Արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (200մ շառավղով) նախատեսված չէ առնվազն 1 հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 50 մ քառ․ տարողությամբ հակահրդեհային ջրավազան․ 226 խախտում,
Շինարարական հիմնատարրերը մշակված (տոգորված) չեն հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով և չեն գտնվում մշակման (տոգորման) ներգործության ժամկետների մեջ՝ 195 խախտում,
Օբյեկտն ապահովված չէ հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ 180 խախտում․
Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը սարքին վիճակում չէ․ 145 խախտում,
15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի դռները չեն բացվում դեպի դուրս, բացի Ա և Բ կարգի սենքերից․ 120 խախտում։
Տեսչական մարմնի կողմից հաշվառվել և վերլուծվել է 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում արձանագրված հրդեհի 1042 դեպք: Տեղի ունեցած հրդեհներից զոհվել է 9, իսկ վնասվածքներ ստացել՝ 26 մարդ։
15:30 21.06.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժածԱյսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...