Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում է

16:16 31.05.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Լիտվայի Հանրապետությունում է. նպատակը` առողջության ապահովագրության ոլորտում Լիտվայի ձեռքբերումներին ծանոթանալու, համակարգի ներդրման և գործարկման մեխանիզմներն ուսումնասիրելն է: Պատվիրակության կազմում են առողջապահության նախարարի առաջին տեղակալը, ոլորտի մասնագետներ, պաշտոնատար անձինք ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններից, վարչապետի աշխատակազմից:

Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսի հետ: Քննարկվել են շուրջ մեկ տարի առաջ գործընկերների կողմից ստորագրված առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության համաձայնագրից բխող անելիքները, մասնավորապես` ապահովագրության ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Հյուրընկալող կողմը ներկայացրել է Լիտվայում իրականացված բարեփոխումները, դրանց արդյունքները: Ընդգծվել է, որ շարունակում են աշխատել ծրագրերի արդյունավետության բարձրացման, հատկապես երկարաժամկետ ծրագրեր ներդնելու ուղղությամբ: Այժմ աշխատանքներն են տարվում բուժօգնության որակը բարելավելու նպատակով, որպեսզի հիվանդանոցային բուժօգնությունն ավելի կենտրոնացվի առաջնային օղակում, ինչը նվազ ծախսատար է: Նաև խոսել են ապահովագրական ֆոնդի գումարների հավաքագրման մեխանիզմների շուրջ, որոնք տրամադրվում են գործատուի և աշխատողի կողմից (քաղաքացիների մասնաբաժինը 6,9%-ի շրջանակներում): Կողմերն անդրադարձել են նաև ապահովագրության շրջանակներում դեղորայքի ծախսին վերաբերող հարցին, որը 100%-ով փոխհատուցում է ապահովագրության ֆոնդը, ինչն էլ նվազեցնում է բնակչության լրացուցիչ ծախսերը դեղորայքի ձեռքբերման համար:

Քննարկվել են նաև երկու երկրների հետագա գործակցության ուղղությունները:

Անահիտ Ավանեսյանը գործընկերջը հրավիրել է Հայաստան` մասնակցելու Երևանում հոկտեմբերի 5-7-ն անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:

Возможно, это изображение 6 человек, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 12 человек, люди сидят и люди стоят

Возможно, это изображение 2 человека и люди стоят

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 21.06.2025

SHANTNEWS

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

14:50 21.06.2025

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

14:40 21.06.2025

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

14:30 21.06.2025

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:16 21.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...

Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. Էրդողան

14:00 21.06.2025

Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. Էրդողան

Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...

BACK_TO_TOP