20:53 04.06.2022
Հնդկական Արևմտյան Բենգալիա նահանգում փիղը չի ցանկացել բաժանվել սատկած ձագից: Նրա մարմինը տարել է յոթ կիլոմետր և հասել Red Bank թեյի պլանտացիա։ Նա հայտնվել է The Hindu-ի հրապարակած տեսանյութում։
Փղի ձագի սատկելու պատճառն անհայտ է։ Թեյի պլանտացիայի ղեկավար Սուդհիր Գուհան պատմել է, որ մայրը ձագին հեռվից է բերել։ Սկզբում նա մենակ էր, բայց հետո նրան է միացել ևս 30 փիղ։ Թեյի պլանտացիայի մոտ ապրող մարդիկ սպասում են, որ փղերը վերադառնան անտառ: Շրջանի անտառային ծառայության աշխատակից Անշու Ջադավն ասել է, որ տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը: Նրանք օգտագործում են անօդաչու թռչող սարք՝ փղերի շարժը հետևելու համար։
«Փղերը հայտնի են իրենց սերունդների նկատմամբ ջերմ վերաբերմունքով: Մենք հանդիպել ենք մի քանի դեպքերի, երբ փղերը պատրաստ են եղել ամեն ինչի, որպեսզի փրկեն փորձանքի մեջ հայտնված փղերի ձագերին։ Նշանակալի է նաև այս դեպքը. այս դեպքում կարևոր է, որ ամբողջ խումբը միացել է վշտացած մորը»,- ասում է Վայրի բնության հիմնադրամի Արևմտյան Բենգալյան Փղերի արահետի մոնիտորինգի նախագծի համակարգող Շյամա Պրասադ Պանդեյը:
Հյուսիսային Բենգալիայի անտառներում ապրում է մոտ 514 փիղ։ Այս տարածաշրջանում նրանք հաճախ են կոնֆլիկտի մեջ մտնում մարդկանց հետ։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...