Տանիքը՝ նորոգ, բայց շենքային ու գույքային պայմանները՝ խիստ վատ․ Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցը ենթակա է վերանորոգման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Տանիքը՝ նորոգ, բայց շենքային ու գույքային պայմանները՝ խիստ վատ․ Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցը ենթակա է վերանորոգման

18:41 02.06.2022

Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգվել է «Սևան» մարզական ընկերության Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի տանիքը։ Այստեղ են մարզումներն անցկացնում ազատ ոճի ըմբշամարտ և բռնցքամարտ մարզաձևերի սաները։ Տանիքից կաթոցներ հիմա չկան, բայց մինչ այդ հասցրել են վնասել շենքը։ Մարզադպրոցի ընդհանուր շենքային և մարզումային պայմանները խիստ վատն են։ Մարզագույքը հին է, վաղուց կարիքը կա նորացման։ Այլընտրանքը հարմարեցված կամ ինքնաշեն մարզագույքն է,  որով պարապած մարզիկները լավագույն արդյունքներով են վերադառնում միջազգային մրցաշարերից

Ընդամենը 2 շաբաթ առաջ լավ արդյունք է գրանցել մարզադպրոցի 17-ամյա մարզիկ Յուրա Բաբլումյանը։ Ֆրանսիայում կայացած դպրոցականների բռնցքամարտի համաշխարհային օլիմպիադայում գրավել է 2-րդ տեղը։ Մարզական հաջողություններ ունի նաև եղբայրը՝ Արշակը։

Բաբլումյան եղբայրները 6-7 տարեկանից են զբաղվում բռնցքամարտով, արդեն մոտ 10 տարի է՝ այս դպրոցում են մարզվում։ Իրենց մարզական հաջողությունների համար պարտական են մարզիչներին, բայց խոստովանում են, որ պարապմունքներն առավել արդյունավետ կլինեին, եթե մարզադպրոցի պայմանները բարվոք լինեին։

«Դպրոցում ամեն ինչ մենք ինքներս ենք անում, դահլիճն ենք նորոգում, մարզասարքերն ենք վերանորոգում, մի խոսքով՝ և՛ վարպետ ենք, և՛ մարզիչ ենք, և՛ տնօրեն։ Ռինգը մենք ենք բերել, սարքել, հարմարեցրել ենք, որ պարապմունքները չտուժեն դրանից, բայց պարանները մաշված են ու հաճախ են կտրվում։ Դրանք վերանորոգողն ու ամրացնողն էլի մենք ենք»,- նշում է Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գուրգեն Մկրտչյանը։

 

Ազատ ոճի ըմբշամարտ ու բռնցքամարտ մարզաձևերի է հաճախում 110 ազատանցի աշակերտ։ Ազատանի նախկին դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճն ու նիստերի սրահն են 1989 թվականից հետո հարմարեցրել ու վերածել մարզադպրոցի, որտեղ  մինչ օրս անցկացնում են մարզումները։ Այստեղ անգամ մարզագույքն է խորհրդային տարիներից մնացած։

«Ասֆալտի վրա են պարապում երեխաները, բայց արդյունքները շատ լավ են։ Էս վիճակին, որ արդյունք կցուցաբերենք․․․ բնական է, որ լավ պայմաններ լինեն, ավելի բարձր արդյունք կակնկալենք նրանցից»,- ասում է ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Մխիթար Հունոյանը։

Մարզի հրատապ խնդիրների լուծման 2021 թվականի ծրագրով 7 մլն 200 հազար դրամ է հատկացվել 608 քառակուսի մետր մակերեսով տանիքն ամբողջությամբ վերանորոգելու համար։ Մի ժամանակ բաց տանիքից կաթոցների տակ են մարզումներն անցկացրել։ Շենքն հիմա կարիք ունի ամբողջական վերանորոգման։ Այստեղ մարզումներն անհնար են դառնում ձմռան ամիսներին, երբ ներսում չկա բավարար ջեռուցում, բայց կան կոտրված ապակիներով պատուհաններ։

Վերանորոգման որևէ ծրագիր այս պահին չկա, բայց խոստումներ կան։ Ֆինանսական աղբյուրների փնտրտուքի մեջ են։ Այժմ միջազգային կարևոր մրցումներից առաջ պատանի մարզիկների ակտիվ պարապմունքները տեղափոխել են Ախուրյանի մարզադպրոց։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

BACK_TO_TOP