17:58 01.06.2022
Հունիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Անգլիական այգում» ներկա էր «Զանգակ» գրատան կազմակերպած «Մանկական գրքի փառատոնի» բացմանը։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ նախարարի տեղակալը շրջել է տոնավաճառ-ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական մի շարք հրատարակչությունների մանկապատանեկան նորատիպ գրական արտադրանքին, զրուցել հրատարակչական գործի ներկայացուցիչների հետ:
Փառատոնի տաղավարներում շրջելուց հետո Արա Խզմալյանը նշել է, որ նմանօրինակ միջոցառումների անցկացումը շատ կարևոր է, քանի որ դրանց միջոցով փոխվում են քաղաքի դիմանկարն ու դիմագիծը:
«Նման նախաձեռնությունները զորեղ հանրային ուղերձներ ունեն՝ ուղղված ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարազգիներին: Մենք վերադառնում ենք ճիշտ այն կետին, որտեղից սկիզբ է առել մեր հոգևոր մշակույթը, գրավոր մշակույթը»,- շեշտել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքերով՝ հրատարակչական ոլորտը թռիչքաձև զարգացում է ապրել, իսկ մանկական գրականության ասպարեզում անելիքներ դեռ կան:
«Նկատեցի, որ հայ մանկագիրների աշխատանքները քիչ են: Հայերեն մանկագրությունը խթանելու համար մենք սահմանել ենք «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրը, որին կարող են դիմել մեր ստեղծագործողները»,- տեղեկացրել է Արա Խզմալյանը:
Շարունակելով մանկապատանեկան գրականության ստեղծման, տարածման և ընթերցանության խթանման ծրագրերի կարևորության թեման՝ նախարարի տեղակալը նշել է. «Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ մենք քննարկում ենք այսպիսի ծրագրերի կազմակերպման և իրականացման հնարավորությունները, և պետք է նշեմ, որ գրադարանը մեծ աշխատանք է տանում այս ուղղություններով: Մենք նաև պարբերաբար հանդիպումներ ենք կազմակերպում մանկական թատրոնների ղեկավարների և մանկագիրների հետ, որովհետև մանկական գրականության հանրայնացման և հանրահռչակման լավագույն ձևերից մեկը բեմադրությունն է: Դեռևս մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մանկագրությունն ու դրամատուրգիան կարողանան հատվել, և այդ գործերը լինեն ոչ միայն արժեքավոր գրական ստեղծագործություններ, այլև բեմադրելի ստեղծագործություններ»,- ընդգծել է Արա Խզմալյանը և հավելել, որ մանկագրությունը և կրթական-մշակութային քաղաքականությունն իրարից տարանջատել չի կարելի՝ վկայակոչելով տասնյակ կրթամշակութային այն ծրագրերը, որոնք իրականացվում են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Նշենք, որ «Մանկական գրքի փառատոնն» անցկացվում է հունիսի 1-3-ը, որի շրջանակում կկայանան կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր, մանկական ու մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, երեխաների զարգացմանը նպաստող դասախոսություններ, զրույցներ ու խաղեր:
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...
14:16 21.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...