18:21 01.06.2022
Սմարթ կանգառների ստեղծումից մինչև խաղահրապարակների վերանորոգում․ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 20 երիտասարդներ այսօր ներկայացրել են իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր և վերջիններիս իրականացման նպատակով՝ ստացել անհրաժեշտ ֆինանսավորում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Երիտասարդների գաղափարները ծրագրերի են վերածվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ՝ «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման» միջոցառման շրջանակում։
Ծրագրի մասնակից ավելի քան 50 երիտասարդներ մայիս ամսվա ընթացքում նախ ուսումնասիրել են իրենց համայնքներում առկա խնդիրները, ապա հասկացել, թե իրենց ուժերով ինչ փոփոխություններ կարող են իրականացնել։ Եռօրյա դասընթացի շրջանակում, համապատասխան մասնագետների աջակցությամբ, այդ գաղափարները կարճ ժամանակում վերածվել են հստակ գործողությունների պլան ունեցող ծրագրերի։
Լավագույն ծրագրերի պարգևատրման միջոցառմանը ներկա է գտնվել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը․ վերջինս իր ելույթում կարևորել է համայնքային զարգացմանն ուղղված նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումը։
Շնորհավորելով նախագծերի հեղինակներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ ԱՍՀՆ-ն, գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել վերջիններիս իրավունքների լիարժեք իրացման և նրանց կողմից ներկայացվող կարևոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։
Միջոցառումն իրականացվում է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա»-ի «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության, Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED) և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների հետ համագործակցությամբ։
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...