Անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ նորավարտ սպաների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ նորավարտ սպաների համար

13:38 02.06.2022

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություն ավարտած  և պաշտպանության նախարարությունում սպայական պաշտոնի անցած զինծառայողի համար սահմանվում է բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով: Նախագիծը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է.

«Գործընթացը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում։ Իսկ 20 տարվա զինվորական ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչ պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունքի ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրում։

Բացի դրանից՝ նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին»,- ասաց Պապիկյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց որ այդ ծրագրով ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ավարտած սպային հատկացվելու է պետական բնակարան, և այդ բնակարանը նա կարող է օգտագործել ինչպես կամենա, բացի օտարելուց, որովհետև լիարժեք սեփականության իրավունք չի ստանում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

BACK_TO_TOP