Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17:10 02.06.2022

Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ։ Անդրադարձ կատարելով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն արտահայտեց Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և չդադարող սպառնալիքների առնչությամբ։ Այս առիթով Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ ՀՀ Զինված ուժերը կկարողանան ոգի և կամք դրսևորել կանխելու Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները։ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ի դեմս պրն․ Նիկոս Հարդալիասի, իր երախտագիտությունը հայտնեց Հունաստանի իշխանություններին և ժողովրդին

Արցախյան պատերազմի ծանր օրերին Հայաստանին ցուցաբերած եղբայրական զորակցության և աջակցության համար։
Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից։ Տիար Նիկոս Հարդալիասը, անդրադառնալով հայ-հունական ռազմական համագործակցությանը, նշեց, որ Հունաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է ամեն ջանք ներդնելու այն առավել խորացնելու համար և աջակցելու Հայաստանին առկա մարտահրավերների հաղթահարման գործում։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց միջեկեղեցական փոխհարաբերություններին։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Աթենքի ու Համայն Հունաստանի Հիերոնիմոս Երկրորդ արքեպիսկոպոսին:
Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստծու Ամենախնամ Աջի պահպանության ներքո հայ-հունական հարաբերություններն արդյունավորվեն նորանոր իրագործումներով ի նպաստ եղբայրական երկու ժողովուրդների բարօր ու խաղաղ կյանքի»:

Возможно, это изображение 1 человек, стоит, костюм и в помещении

Возможно, это изображение 1 человек, борода и в помещении

Возможно, это изображение 1 человек

Возможно, это изображение 1 человек

Возможно, это изображение 1 человек и стоит

Возможно, это изображение 3 человека и в помещении

Возможно, это изображение 2 человека и люди стоят

Возможно, это изображение 8 человек, люди стоят и в помещении

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

17:52 21.06.2025

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

17:45 21.06.2025

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

17:38 21.06.2025

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...

Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

17:28 21.06.2025

Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին

17:20 21.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...

BACK_TO_TOP