17:54 02.06.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 1 ծրագրի շրջանակում 2021 թ. իրականացրել է 9 միջոցառում: Կատարողականը կազմել է 93,9 տոկոս: Նախապես հաստատված պլանով այս կառույցին պետք է հատկացվեր 1 մլրդ 865,6 մլն դրամ, սակայն ճշտված պլանը կազմել է 6 մլրդ 373 մլն դրամ` պայմանավորված ԱԺ արտահերթ և ՏԻՄ ընտրություններով: Արդյունքում` փաստացի ծախսվել է 5 մլրդ 985,8 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը՝ այս մասին ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 2-ի համատեղ նիստում` «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:
Նիստը վարել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդհանուր գծերով ներկայացրել է ոլորտային կառույցների կատարողականները, այնուհետև դրանց պատասխանատուներն անդրադարձել են իրականացված ծրագրերին և միջոցառումներին:
Այսպես, Հանրապետության նախագահի աշխատակազմը 2021 թ. իրականացրել է 1 ծրագիր` 3 միջոցառումով: Փաստացի ծախսվել է 1 մլրդ 476 մլն դրամ: Կատարողականը կազմել է 98,3 տոկոս:
Հաշվետու տարում Ազգային ժողովն իրականացրել է 1 ծրագիր` 6 միջոցառումով: Տարեկան պլանով նախապես հաստատված է եղել հատկացնել 6 մլրդ 90 մլն դրամ, ճշտված պլանով այդ ծախսերը նվազեցվել են` դառնալով 5 մլրդ 468 մլն դրամ: Փաստացի կատարողականը կազմել է 5 մլրդ 4 մլն դրամ` 98,8 տոկոս, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 613,5 մլն դրամով կամ 12,8 տոկոսով:
Վարչապետի աշխատակազմին նախատեսված է եղել հատկացնել 27 մլրդ 555 մլն դրամ, ճշտված բյուջեով այդ գումարը կազմել է 26 մլրդ 189,7 մլն դրամ, փաստացի կատարողականը` 23 մլրդ 874 մլն դրամ` 91,2 տոկոս:
Սահմանադրական դատարանին փաստացի հատկացվել է 678,7 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,4 տոկոս:
Բարձրագույն դատական խորհրդի կատարողականը կազմել է 94,8 տոկոս, փաստացի ծախսը եղել է 12 մլրդ 418,2 մլն դրամ:
Արդարադատության նախարարության փաստացի ծախսը հաշվետու տարում կազմել է 19,6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 83,3 տոկոս: 2020 թ. համեմատ ծախսն ավելի է եղել 8,4 տոկոսով:
Դատախազության փաստացի ծախսը 2021 թ. կազմել է 6 մլրդ 138 մլն դրամ, կատարողականը` մոտ 100 տոկոս:
Պետական վերահսկողական ծառայության կատարողականը կազմել է 94,7 տոկոս, ճշտված պլանով հատկացվել է 714,5 մլն դրամ:
Քննչական կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր` 5 միջոցառումով: Ճշտված պլանով հատկացվել է 8 մլրդ 156,4 մլն դրամ, կատարողականը կազմել է 99 տոկոս:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ճշտված պլանով հատկացվել է 259,2 մլն դրամ, փաստացի ծախսը կազմել է 215 մլն դրամ:
Հատուկ քննչական ծառայության կատարողականը հաշվետու տարում եղել է 92 տոկոս կամ 718 մլն դրամ:
Հաշվեքննիչ պալատի կատարողականը կազմել է 100 տոկոս, փաստացի ծախսվել է 1 մլրդ 134,8 մլն դրամ:
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...
17:28 21.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱՀունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...
17:20 21.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...