18:09 02.06.2022
Ղազախական FlyArystan ավիաընկերության ինքնաթիռն այսօր առաջին անգամ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այսուհետև շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին կիրականացվեն Ալմաթի-Երևան-Ալմաթի թռիչքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Օդանավակայանում տեղի է ունեցել օդանավի դիմավորման արարողություն ջրային կամարով։ Դիմավորման արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը և այլ հյուրեր։
Նախարարը կարևորել է այս իրադարձությունը՝ նկատելով՝ չվերթերը կարող են դրական անդրադառնալ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ Ղազախստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման վրա։ «Մենք այս իրադարձությունը համարում ենք լուրջ ձեռքբերում։ Հայ-ղազախական հարաբերությունները բավական ակտիվ տեմպով զարգանում են, և այս իրողությունն էլ ավելի կնպաստի դրան»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարար Սանոսյանը։
ՀՀ-ում ՂՀ դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է ներկաներին թռիչքների մեկնարկի կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև հարաբերությունները շատ դինամիկ են զարգանում։ Դեսպանը հատկանշական է համարել, որ ուղիղ չվերթի մեկնարկը համընկնում է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրերին: «Այս չվերթի բացումը մեծ նշանակություն ունի մեր բազմոլորտ համագործակցության համար քաղաքական, առևտրատնտեսական, մշակութահումանիտար ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար։ Մենք աշխատում ենք ավելի խորացնել Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանից Երևան թռիչքներ իրականացնելու ուղղությամբ ևս»,- ասել է դեսպանը։
Ալմաթի-Երևան առաջին թռիչքով Երևան են ժամանել ղազախ լրագրողներ, բլոգերներ։ Այսօր օդանավակայանում նրանց դիմավորել են նվերներով, կազմակերպվել էր հայկական գինու հյուրասիրություն։ Առաջին չվերթի մասնակիցները մի քանի օր կմնան Հայաստանում, կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերով և իրենց տպավորությունները կփախանցեն համերկրացիներին, որը կարող է տուրիզմի զարգացման խթան հանդիսանալ։
18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...