21:29 12.06.2022
Սննդաբաններ Էմի Գուդսոնը և Քորթնի Դ’Անջելոն ասել են, որ որոշ ըմպելիքներ օգնում են ազատվել որովայնի ճարպից, իսկ մյուսները խանգարում են։ Այս մասին նրանք հայտնել են Eat This, Not That հարթակի հետ զրույցում: Ցավոք, տարիքի հետ միասին քաշը նվազեցնելն ավելի ու ավելի դժվար է դառնում, քանի որ կարող է փոխվել նյութափոխանակությունը։
Էմի Գուդսոնը նիհարողներին խորհուրդ է տվել կանաչ թեյ խմել։ Նրա խոսքով՝ թեյի մեջ պարունակվող կոֆեինն օգնում է ավելի եռանդուն լինել և արագացնել նյութափոխանակությունը, իսկ ըմպելիքի մեջ պարունակվող կատեխինները հակաօքսիդանտներ են, որոնք մեծացնում են ճարպերի այրումը և արագացնում նյութափոխանակությունը։
Մասնագետը զգուշացրել է, որ քաղցր սրճային ըմպելիքները, օրինակ՝ սառույցով մոկկոն, նպաստում են քաշի ավելացմանը, և խորհուրդ է տվել սահմանափակել դրանց օգտագործումը։
Քորթնի Դ’Անջելոն ասել է, որ ալկոհոլը կարելի է խմել միայն չափավոր քանակությամբ։ Երեկոյան ալկոհոլի չափից ավելի օգտագործումը կարող է խաթարել քնի ռեժիմը, իսկ նիհարողներին հարկավոր է պատշաճ հանգիստ՝ եռանդուն լինելու համար:
Մասնագետը նաև պնդում է, որ քաշը կարգավորելու համար կարևոր է պահել ջրային հավասարակշռությունը։ Իսկ եթե դուք սովորական ջրի սիրահար չեք, ապա կարող եք գազավորված հանքային ջուր խմել։ Ըստ Գուդսոնի՝ հանքային ջուրն ավելի շուտ է հագեցվածության զգացում հաղորդում, քան սովորական ջուրը՝ սնունդը ստամոքսում պահելով ավելի երկար։
18:55 01.05.2025
Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...
18:42 01.05.2025
Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառըԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...
18:30 01.05.2025
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունելՎալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...
18:11 01.05.2025
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասինԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...