Մոլդովայում սոցիալիստների կուսակցությունը պահանջում է վարչապետի հրաժարականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Մոլդովայում սոցիալիստների կուսակցությունը պահանջում է վարչապետի հրաժարականը

17:56 04.06.2022

Մոլդովայի սոցիալիստների կուսակցության հանրապետական խորհուրդը  համարում է, որ երկրի կառավարությունը՝ վարչապետ Նատալյա Գավրիլիցայի գլխավորությամբ, երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու անկարողություն է ցուցադրել։ Այս մասին ասվում է կուսակցության այսօր տարածած հաղորդագրության մեջ։

«Երկրի կառավարությունը՝ վարչապետ Նատալյա Գավրիլիցայի գլխավորությամբ, երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու լիակատար անկարողություն է ցուցադրում։ Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը հանձնարարում է խորհրդարանական ուժերին այս անօգուտ և վտանգավոր կառավարության հրաժարականի գործընթաց սկսել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կուսակցության անդամները պնդում են, որ չկա մի ոլորտ, որտեղ թեկուզ փոքր առաջընթաց գրանցված լինի։ Կուսակցությունը հիշեցրել է, որ իրենք մեկ տարի առաջ են զգուշացրել, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն չի կարողանա երկիրը կերակրել և դրա փոխարեն հասարակությանը կառաջարկի  միայն էժանագին շոուներ և պրոպագանդա։

Սոցիալիստների կուսակցությունը ուշադրություն է հրավիրել երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի շուրջ ստեղծված իրավիճակին։ Սոցիալիստների կարծիքով գործող ռեժիմը Դոդոնի նկատմամբ  հաշվեհարդար է տեսել։

Դոդոնին 72 ժամյա կալանքի էին վերցրել մայիսի 24-ին։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Հակակոռուպցիոն դատախազության ղեկավարի պաշտոնակատար Ելենա Կազակովան նշել է, որ իրականացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվել են Մոլդովայի նախկին նախագահը և ևս երկու մարդ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

20:35 04.08.2025

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

Ամերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

BACK_TO_TOP