Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի միջնակարգ դպրոցի միակ շրջանավարտի համար հնչել է Վերջին զանգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի միջնակարգ դպրոցի միակ շրջանավարտի համար հնչել է Վերջին զանգը

18:33 06.06.2022

Վերջին երեք տարվա մեջ Շիրակի մարզի Լեռնուտի միջնակարգ դպրոցը վերջապես շրջանավարտ ունեցավ։ Միակ շրջանավարտի համար այսօր հնչել է Վերջին զանգը։ 12-րդ դասարանի միակ շրջանավարտը Աբրահամ Մելոյանն է։ Իսկ ընդհանուր առմամբ դպրոցում ավարտական միջոցառումը տարրական, միջին և ավագ դասարանների 1-ական աշակերտների համար էր։

Մոտ 80 բնակիչ ունեցող գյուղի միջնակարգ դպրոցն ունի ընդամենը 14 աշակերտ։ Դպրոցը 1990 թվականից հետո գործում է տնակում, որտեղ պայմանները խիստ վատն են, պատերն ու հատակը՝ քայքայված։ Լեռնուտի միջնակարգ դպրոցի «Վերջին դաս» միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետը, ապա շրջել է տնակային դպրոցի դասարաններում, տեսել պայմանները։

«Շենքային պայմանները, դպրոցի խորդուբորդ ճանապարհը խնդիրներ են, որոնք բովանդակության վրա իրենց ազդեցությունը թողնում են։ Բայց ես վստահ եմ, որ մեր միակ շրջանավարտը՝ ի դեմս փայլուն պատանու,  մեր ապագան կերտողն է լինելու, և ինքն էլ, երբ գա ժամանակը ու պետական պաշտոններ զբաղեցնի, հոգատարություն կցուցաբերի իր ծննդավայրի դպրոցի նկատմամբ»,- իր խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Ուրախ եմ, որ նոր կյանք եմ մտնում, բայց տխուր եմ, որ էս հրաշալի միջավայրից գնում եմ։ Չնայած դպրոցի շենքային պայմանները լավը չէին, բայց մենք մեր դպրոցը չէինք կարող թողնել ու ուրիշ տեղ գնալ»,- նշում է Լեռնուտի միակ շրջանավարտ Աբրահամ Մելոյանը։

Ցուրտ ձմեռը, քամիներն ու քայքայված տանիքից ներս լցվող անձրևաջրերը երբեմն դասերն ընդհատելու պատճառ են դառնում։ Նույն շենքի մեջ է տեղակայված է նաև վարչական կենտրոնը, գյուղի բուժկետը։ Շենքային վատ պայմանների պատճառով շատ ծնողներ երեխաներին գյուղի դպրոցից տեղափոխում են Գյումրիի կրթօջախներ։

«Ներկա պահին Գյումրիի դպրոցներ է հաճախում 10-12 աշակերտ։ Նրանք կարող էին մեր դպրոցում սովորել, եթե մենք էլ նորմալ պայմաններ ունենայինք։ Դուք պատկերացրեք երկհամակազմ դասարան, որտեղ պարապում են 2 տարբեր առարկաներ, հնարավորություն չկա նույնիսկ դասարաններն առանձնացնել»,- նշում է դպրոցի տնօրեն Արմեն Կոստանյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

21:09 30.04.2025

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

20:54 30.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

BACK_TO_TOP