23:15 12.06.2022
Ռյուգու աստղակերպի հողում ամինաթթուների առկայությունը տեսականորեն կարող է վկայել Երկրից դուրս կյանքի գոյության մասին, ասում է Յոկոհամա նահանգի համալսարանի աստղակենսաբանության պրոֆեսոր Քենսեյ Կոբայաշին:
«Այն փաստը, որ ամինաթթուները հայտնաբերվում են աստղակերպերի խորքերում, մեծացնում է հավանականությունը, որ այդ օրգանական միացությունները Երկիր են եկել տիեզերքից:
Կյանքը կարող էր առաջանալ տիեզերքի ավելի շատ վայրերում, քան մենք կարծում էինք նախկինում»,- բացատրել է նա:
«Հայաբուսա-2» տիեզերական զոնդի կողմից Ռյուգու աստղակերպից ստացված հողի նմուշները հայտնաբերել են ավելի քան 20 տեսակի ամինաթթուներ, գրում է թերթը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության հայտարարությունը։
Այս հայտնագործության շնորհիվ մասնագետներն առաջին անգամ կարողացան ապացուցել, որ օրգանական միացություններ կան տիեզերք թափվող աստղակերպներում, նշում է նյութը։ Գիտական տեսություններից մեկի համաձայն՝ ամինաթթուները տիեզերքից Երկիր են եկել երկնաքարերի հետ։
«Հայաբուսա 2» տիեզերական զոնդն ուղարկվել է Ռյուգա աստղակերպ 2014 թվականին։ Այն գտնվում է Երկրից 340 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Նրա տրամագիծը մոտ 900 մետր է։ «Հայաբուսա-2»-ի հավաքած հողային պարկուճը պարունակում էր սև ավազ և գազ։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...
18:58 22.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտինԻրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...
17:30 22.06.2025
Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործումՆիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...