Հրդեհաշիջման աշխատանքներ անտառային տարածքում. ուսումնավարժանք Սյունիքի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

Հրդեհաշիջման աշխատանքներ անտառային տարածքում. ուսումնավարժանք Սյունիքի մարզում

17:31 08.06.2022

ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը «Անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել։

Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայությունը, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը, Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, Շիկահող բնակավայրի կամավորական ջոկատը, «Կապանի անտառտնտեսություն» ՊՈԱԿ-ը, շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, «Կապանի ԲԿ» ՓԲԸ շտապօգնության ու Կապանի ՃՈ բրիգադները, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, Սյունիքի մարզային Հայկական կարմիր խաչի մասնաճյուղի կամավորները։

Ուսումնավարժությանը ներգրավվել են 47 հրշեջ-փրկարար, 22 անտառտնտեսության աշխատակից, 5 կամավոր, 4 հրշեջ ավտոմեքենա, 12 հատուկ և օժանդակ տեխնիկա, 1 անօդաչու թռչող սարք և այլ գույք-սարքավորումներ:

Ըստ մտահղացման՝ Նորաշենիկ բնակավայրի վարչական տարածքում անտառի հյուսիս-արևմտյան հատվածում հրդեհ է բռնկվել: Մարման աշխատանքները սկզբնական փուլում կազմակերպվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ու միջոցներով, սակայն չի հաջողվել մարել հրդեհը, որը քամու ուժգնության պայմաններում արագ տարածվել է: Այդ մասին ահազանգ է փոխանցվել Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ «911» ահազանգման կենտրոն:

Ղեկավար կազմի որոշման համաձայն ծավալվել է ղեկավարման շտաբ, որոշում է կայացվել հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել նաև Շիկահողի կամավորական հրշեջ ջոկատին, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Պաշտպանության նախարարության և ոստիկանության ստորաբաժանումներին:

Անտառի անվտանգ տեղամասում ծավալվել է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվել են լիազոր և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Նշանակվել են հրդեհաշիջման աշխատանքների տեղամասերի ղեկավարներ, նրանց ենթակայությանը տրամադրվել են ուժեր և միջոցներ: Իրականացվող գործողությունների ընդհանուր համակարգումն իրականացվել է Սյունիքի ՄՓՎ պետի կողմից:

Ուսումնավարժության նպատակն էր ամրապնդել և բարձրացնել հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի, հրդեհաշիջման ղեկավարների գիտելիքները խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման, աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ: Ինչպես նաև կատարելագործել գիտելիքները և փորձը՝ անտառային հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման ոլորտում, նաև արձագանքող ուժերի և այլ ծառայությունների միջև փոխգործակցության կազմակերպման և գործողությունների ներդաշնակեցման առումով:

Վարժանքին հետևել են ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը և Կարապետ Մանուկյանը, «Կապանի անտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սասուն Մանուկյանը, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ անվտանգության պետ Արթուր Աղայանը, ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների և մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներն ու աշխատակիցները:

Հատուկ տակտիկական ուսումնավարժության մասնակիցները լիարժեք կատարել են իրենց առջև դրված խնդիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

19:10 21.06.2025

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

Բեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

19:00 21.06.2025

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...

Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցությունները

18:50 21.06.2025

Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր եվրոպացի գործընկերների հետ, մտադիր է արագացնել Իրանի հետ բանակցությունները։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին գրել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես համոզված եմ, որ կա պատերազմից դուրս գալու և ավելի մեծ սպառնալիքից հեռու մնալու ճանապարհ։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի […] ...

Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ը

18:40 21.06.2025

Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ը

Իրանի իշխանությունները որոշել են հանրապետության օդային տարածքի փակումը երկարաձգել մինչև հունիսի 22-ը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Մինչև հունիսի 22-ը՝ տեղական ժամանակով 14:00-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը), բոլոր ներքին և միջազգային չվերթները չեղարկվել են։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր չանցած՝ Իսլամական Հանրապետությունը հակագրոհ սկսեց։ Հաջորդ օրերին երկրները կրկին […] ...

«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում

18:30 21.06.2025

«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...

Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներից

18:25 21.06.2025

Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներից

Սյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...

BACK_TO_TOP