Սպանդանոցները դարձել են թուղթ վաճառողներ, ո՞րն է գյուղմթերքի թանկացման պատճառը․ «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Սպանդանոցները դարձել են թուղթ վաճառողներ, ո՞րն է գյուղմթերքի թանկացման պատճառը․ «Փաստ»

09:33 03.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ պնդում է, որ գյուղմթերքի կտրուկ թանկացման պատճառը գյուղատնտեսության նախարարության չմտածված հայտարարություններն են եղել:

«Դրա համար հարկավոր է պարոն նախարարին հարցնել, թե ինչո՞ւ էր հայտարարում, որ գործարանները պատրաստ են լոլիկ գնել: Մենք այդտեղ ստվերային գործոն ենք տեսնում, քանի որ վերջին 5–6 տարին Հայաստանում լոլիկի աճեցման գործընթացը նահանջել է»,-ասաց կազմակերպության ղեկավարը:

Նրա տեղեկացմամբ, օգոստոսին հիվանդություն է տարածվում, որի դեմ գյուղացին միայնակ չի կարողանում պայքարել: Հարկավոր է մասսայական, ավիացիոն սրսկումների միջոց կիրառել, որը պետք է նախարարությունը կազմակերպի, ինչը չի անում: Այդ է պատճառը, որ ամառվա վերջին ամսին գյուղմթերքի գինը բարձրանում է, ինչը լոլիկի քիչ ցանքատարածություններով է պայմանավորված:

Հ. Բերբերյանը չի կարողանում հասկանալ, թե շուկայական տնտեսության պայմաններում գյուղատնտեսության նախարարությունն ընդհանրապես ինչ գործ ունի արտահանումների հետ, քանի որ դրանով պետք է զբաղվեն մասնավոր ընկերությունները:

«Մեկ այլ նախարար էլ գնում, կարտոֆիլի ցանքատարածությունների ֆոնին նկարվում էր, որ ցույց տա, թե իբր գործ է անում: Հերիք չի գործից չեն հասկանում, մի բան էլ բերում նշանակում են նախարար: Ֆիզիկոսն ի՞նչ կապ ունի գյուղատնտեսության հետ, ես չեմ հասկանում: Արդեն մի քանի տարի է ասում եմ, որ բարեփոխումների պետք է գնանք, բայց նախարարությունն այդպես էլ որևէ ծրագիր չի իրականացնում: Դրանք պետք է շեշտակի լինեն, որպեսզի հաջորդ տարի ցանքատարածություններն ավելանան: Գիտելիք է հարկավոր ունենալ, և եթե նախարարը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ի՞նչ գիտելիք պետք է ունենա գյուղատնտեսության մասին»,-ասաց Հ. Բերբերյանը:

Նա նաև հիշեցրեց, որ դաշտում աճած լոլիկի գինը մի քանի անգամ էժան է լինում, քան ջերմոցում աճածինը: Խոսելով գործարանների հայտարարած 30–40 դրամով լոլիկի ներմուծման գնի մասին, նա նշեց, որ նման հայտարարությունները ստվերային տնտեսությունների համար են արվում:

«Որպեսզի կարողանան նախարարության միջոցով գյուղատնտեսական 5%–անոց վարկերին ձեռ գցել, հետո էլ գնան Իրանից տոմատի մածուկ ներմուծեն, տեղում փաթեթավորեն, անունն էլ դնեն, թե այստեղ են արտադրում: Նախարարության այդ արածները վաղուց գիտենք: Նրանց գործելաոճում ընդհանրապես ոչինչ չի փոխվել, որովհետև նույն կուսակցությունն ամեն անգամ ձեռքը գցում է այդ նախարարությանը և ոլորտը խորտակում: Ընդհանրապես, մեզ մոտ պաշտոնի պայքարը միայն մի նպատակ ունի՝ որ իրենց անձնական հարցերը լուծեն: Եվ եթե այսօրվա իշխանությունները թքած ունեն գյուղացու խնդիրների վրա, ապա գյուղացին էլ ստիպված անում է այն, ինչ կարողանում է: Բայց գյուղնախարարությունն առաջվա նման զբաղված է նկարչությամբ: Եվ եթե պետք է դրանով զբաղվեն, թող զբաղվեն, ի՞նչ ասեմ»,- ասաց Հ. Բերբերյանը:

Մսամթերքի շուկայում տեղի ունեցող թանկացումը նա նույնպես կապում է գյուղնախարարության անբավարար աշխատանքի հետ, քանի որ դեռ «մեքենան» չսարքած՝ արդեն մեքենայի մրցույթ են հայտարարում:

«Այն մարզերում, որտեղ մենք շատ գլխաքանակ ունենք, այդ վայրերում գրեթե սպանդանոցներ չկան: Իսկ որտեղ անասնապահությունն առանձնապես զարգացած չէ, ավելի շատ սպանդանոցներ են կառուցվել: Դրանք ավելի շատ դարձել են գյուղնախարարության փող գռփելու կենտրոնները: Այսինքն, գյուղացուն թալանելու նոր կենտրոններ են ստեղծել: Սպանդանոցային մորթի անցնելը ճիշտ լուծում էր, բայց այդ օրենքը պետք է գործեր այն ժամանակ, երբ դրանք բավարար քանակությամբ լինեին: Ոչ թե գյուղացին պետք է գնա սպանդանոցի դռներն ընկնի, այլ հակառակը: Բայց այսօր սպանդանոցները վերածվել են թուղթ դակողների և տեղեկություններ կան, որ գյուղացին իր տանը մորթում է կենդանուն, գալիս է սպանդանոցից թուղթ է վերցնում: Դրա համար էլ մսի գինը թանկացել է: Այսինքն, սպանդանոցներն այսօր դարձել են թուղթ վաճառողներ»,– ասաց Հ. Բերբերյանը:

Բոլորը գիտեն, որ Հայաստանում անասնակերի խնդիր կա, որը պետական նշանակության հարց է, շեշտեց մասնագետը: Նախարարությունը փոխանակ անասնակեր հայթայթելու խնդրով զբաղվի, ձեռքերը լվացել է ու այդ ուղղությամբ գործ չի անում: Արդյունքում՝ պաշտոնական թվերի համաձայն, ունենում ենք հետևյալ պատկերը, որ ընդհանուր անասնագլխաքանակից 70 հազարը պակասել է, որից 30 հազարը կթու կովեր են եղել: Բնականաբար, պետք է կաթնամթերքն էլ թանկանա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»

18:55 25.06.2025

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կտեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին ու կունենա նաև նրա տրանսֆերը գնելու իրավունք։ Ֆատին «Բլարսելոնայում» է 2012 թ. հուլիսից և 123 խաղում խփել է 29 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ ...

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

18:45 25.06.2025

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

Հունիսի 25-ին՝ ժամը 13։59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։27-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ)։ ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

18:36 25.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

18:26 25.06.2025

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

Լիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

18:16 25.06.2025

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

18:07 25.06.2025

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP