17:58 08.06.2022
Հայաստանի աթլետիկայի հավաքականը հունիսի 9-12-ը Մալթայում կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված կլինի 15 մարզիկ՝ 8 տղա և 7 աղջիկ: Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ուժերը կփորձեն հեռացատկ, վազք, արգելավազք, արագավազք և մուրճի նետում մրցաձևերում:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մրցումները կմեկնարկեն հունիսի 11-ին: Տղամարդկանց թիմում ընդգրկված են Երվանդ Մկրտչյանը, Արտակ Համբարձումյանը, Գոռ Բեգլարյանը, Ռազմիկ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Գագիկ Ադամյանը, Դավիթ Հովհաննիսյանը և Դավիթ Սարգսյանը, իսկ աղջիկների պայքարում մեր երկիրը կներկայացնեն Գայանե Չիլոյանը, Մարիաննա Բաղյանը, Մարիետա Մինասյանը, Յանա Սարգսյանը, Ժաննա Շահնազարյանը, Էլլադա Ալավերդյանը և Մելինե Ադամյանը:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը կմասնակցի Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ:
Մրցավայր կմեկնի նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանի խոսքերով՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը մեր մարզիկների համար լավ հնարավորություն է՝ փորձ ձեռք բերելու առումով. «Ավանդաբար բավականին լավ ենք հանդես եկել այս առաջնություններում ու 3-5 մեդալ ենք նվաճել: Վստահ եմ՝ այս անգամ ևս կունենանք մեդալներ: Սպասելիքները մեծ են»:
Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը շուրջ 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն, այդ թվում՝ Վրաստանից, Կիպրոսից, Մալթայից և Մոնտենեգրոյից:
Մինչև 18 տարեկան աթլետներն էլ հունիսի 10-ից Մոնտենեգրոյում կմասնակցեն Բալկանյան երկրների Մ18 տարեկանների առաջնությանը:
Հայաստանի թիմը հանդես կգա Արշամ Սարգսյանի գլխավորությամբ: Թիմում ընդգրկված կլինի 6 մարզիկ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Կապանից:
20:50 21.06.2025
Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին20:39 21.06.2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձիՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...
20:27 21.06.2025
Հրդեհ Բարձրաշեն գյուղումՀունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...
20:21 21.06.2025
Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...
20:10 21.06.2025
«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...
20:03 21.06.2025
Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆԲանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...