11:26 03.08.2018
Վերջին օրերին հայկական մամուլում և սոցցանցերում շրջանառվում է ազատագրված տարածքների վերադարձման հարցը: Այս առնչությամբ արցախցի գրող, հրապարակախոս Կիմ Գաբրիելյանը պատասխանել է SHANTNEWS.AM-ի հարցերին:
– Վերջին օրերին թե՛ հայկական մամուլում, թե՛ սոցցանցերում ակտիվ շրջանառության մեջ է դրվել ազատագրված տարածքների վերադարձման հարցը: Որպես Արցախում բնակվող և իբրև գրող-հասարակական գործիչ՝ Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ:
– Ես չեմ պատկերացնում որևէ հայ մարդու` լինի արցախաբնա՞կ, թե՞ այլ երկրում ապրող, որը կարող է ազատագրված տարածքների վերաբերյալ համազգային գաղափարաբանությունից տարբերվող մոտեցում ունենալ: 1994-ի հրադադարից հետո խնդիրը տարբեր մակարդակներում ու ձևաչափերով քննարկվում է, սակայն լուծում չի ստանում: Եվ չի ստանում մի պարզ պատճառով` այդ տարածքները ոչ միայն մեր անվտանգության գոտին են հանդիսանում, այլ նաև մեր պատմական հողերն են:
Ինձ թվում է՝ նույնիսկ` ինչ-որ տեղ արհեստական շնչառություն է տրվել թեմային, որովհետև Ադրբեջանից, թերևս նաև Թուրքիայից բացի ոչ ոք գերապատվություն չի տալիս հողահանձնմանը, հատկապես՝ միակողմանի զիջումների ձևով: Միջնորդներն իրենք էլ հասկանում են, որ տարածք հանձնելը նշանակում է հիմնախնդրին նոր սրություն հաղորդել:
– Ի՞նչը նկատի ունեք:
– Բաքուն չի թաքցնում իր նկրտումները հայկական հողերի, այդ թվում` Երևանի նկատմամբ, և նույնիսկ Ղարաբաղին տիրանալու պարագայում` հարևան երկրի ախորժակը չի փակվի: Ադրբեջանը միկրոկայսրություն է, որը կազմավորվել է ուրիշի տարածքները յուրացնելով, իսկ կայսրություններին բնորոշ է ծավալապաշտությունը: Մյուս կողմից, պանթուրքիզմը չի վերացել, այն պարզապես նոր ձևեր է ընդունել, իսկ Ադրբեջանը նույն պանթուրքիզմի կրողն է: Եթե արցախյան շարժումը հայերիս համար ազգային ինքնագիտակցության վերածնունդ էր, թուրքերի (ազերիների-խմբ.) համար դարձավ յուրօրինակ կատալիզատոր Մեծ Թուրանի ծրագիրը գործարկելու համար: Ուզում եմ ասել` ղարաբաղյան հակամարտությունը դուրս է զուտ Արցախի Հանրապետության ճանաչման-չճանաչման ընկալումից: Մեկ-երկու պատերազմով դա վերջնական լուծում չի ստանա:
– Ուզում եք ասել` տարածաշրջանում նոր պատերազմներն անխուսափելի՞ են:
– Բա էլ ինչի՞ համար է սպառազինությունների այսօրինակ մրցավազքը: Երեք գերտերություններ շուրջ երկուսուկես տասնամյակ ջանում են տարածաշրջանում ռազմական հնարավոր բախումները չեզոքացնել: Ըստ էության` հոգեմաշ բանակցությունների մեջ նրանք խաղաղարար առաքելություն են իրականացնում, ինչը ողջունելի է: Բայց փորձենք խորամուխ լինել միջնորդ երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի իրական նպատակների մեջ` արդյո՞ք խնդիրը սոսկ պատերազմական խաղեր թույլ չտալն է:
Ապրիլյան քառօրյա պատերազմը դրա վառ վկայությունն է:
– Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ տարածքների հանձնման թեման վերագործարկելը ինչ-ինչ ուժերի շահամոլական մոտեցումների հետևա՞նք է:
– Շատ դիպուկ բնութագրեցիք: Իրական պատճառները ենթադրության մակարդակում են. չեմ կարող պնդել, սակայն կասկածանքներ ունեմ, թե Լիսաբոնից, Քի Վեսթից, Մայենդորֆից կամ ասենք` Կազանից հետո ինչո՞ւ չեղան կոշտ արձագանքներ, մանավանդ, որ հայկական կողմը պատրաստ էր լուրջ զիջումների: Հանրության` քաղաքականապես գրագետ ու իրազեկ հատվածը վստահաբար գիտի, որ ոչ մի իրավասու պաշտոնյա ժողովրդի թիկունքում երբեք հակազգային բնույթի գործարքներ չի կնքի: Դա ինքնասպանություն կլինի:
Մի ուշագրավ պահ էլ կա այս ամենի մեջ. թավշյա հեղափոխության ալիքը կենսական գործընթացներից դուրս է մղել որոշ պաշտոնյաների, որոնք իրենց կյանքն այլ կարգավիճակում չեն պատկերացնում: Եվ հենց նրանք են ամենից շատ խաղում հայրենասիրական լարերի վրա: Երևի հանրության ուշադրությունն իրենց դղյակներից շեղելու նպատակով:
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...