Մի ասեք իմ մասին սուտ, և ես չեմ ասի ձեր մասին ճշմարտությունը. պաշտպան Գեորգի Մելիքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Մի ասեք իմ մասին սուտ, և ես չեմ ասի ձեր մասին ճշմարտությունը. պաշտպան Գեորգի Մելիքյան

12:32 23.02.2018

   Ժիրայր Սեֆիլյանի  և մյուս 6 ամբաստանյալների գործով դատաքննության ժամանակ պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Հրայր Թոփչյանի շահերի պաշտպան Գեորգի Մելիքյանը: Նա նշեց,որ դատարանում հետազոտված իրեղեն ապացույցները՝ կոնկրետ 120 փամփուշտներն ու ինքնաձիգերը չեն կարող որպես ապացույց օգտագործվել,որովհետև դրանք պիտանի չէին օգտագործման համար: Ուստի զենք- զինամթերք  ձեռք բերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքն անհիմն է բոլոր ամբաստանյալների համար, համոզված էր պաշտպանը: Նա նաև հիշեցրեց, որ իրենք միջնորդել էին հետաքննիչին դատարան հրավիրել լրացուցիչ  պարզաբանական  ցուցմունքների համար, սակայն դատարանը մերժել  էր: «Հետաքննիչը չարաշահումներ է թույլ տվել»,- նշեց պաշտպանը:

  «Եթե դատարանը Թոփչյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնի,  մտադիր  ենք քրեական գործ հարուցել հետաքննիչի նկատմամբ: Մեղադրանքն  ապօրինի է, ապացույցները՝ կեղծ»,-ասաց Մելիքյանը:

«Մի ասա իմ մասին սուտ, չեմ ասի ձեր մասին ճշմարտությունը: Կարծում եմ, քանի որ  տեղի է ունենում հրապարակային դատաքննություն, քրեական գործը հնչեղություն է ստացել, դատարանին, հնարավոր է, դա կաշկանդի, սակայն ուզում եմ հիշեցնել հայտնի խոսքը՝ մի վախեցեք  թշնամիներից, նրանք վատագույն դեպքում կարող են  ձեզ վատություն անել, մի վախեցեք  վատ բարեկամներից, քանի որ վատագույն դեպքում  նրանք կարող են ձեզ  դավաճանել, այլ վախեցեք անտարբերներից, քանի որ նրանց լռելայն համաձայնությամբ է,որ գոյութուն ունեն մյուս երկուսը»,- ավելացրեց պատշպանը և խնդրեց  դատարանին` չդրսևորել  անտարբերություն, դատավճռով ապացուցել, որ Հայաստանում   առկա է   արդարադատություն: 

 Հիշեցնենք՝ Հրայր Թոփչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով պահել և փոխադրել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Հրայր Թոփչյանը, գիտակցելով արարքի հետեւանքները, կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերադարձնելու ժամանակ, ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP