14:07 23.02.2018
Հայաստանում վթարային շենքերի հարցը բավական լուրջ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ասել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Նա նշել է, որ 4 աստիճանի վթարայնության դասակարգում գոյություն ունի: Մեր նորմերի համաձայն՝ առաջին և երկրորդ կարգի վթարայինները անվտանգ են, բայց մշտական ուշադրություն են պահանջում։ Երրորդ կարգի շենքերը ենթակա են վերակառուցման, իսկ չորրորդ կարգ ունեցողները պետք է քանդել։
«3-րդ կարգի 400-450, իսկ 4-րդ կարգի վթարային՝ 20-30 շենք կա Հայաստանում: Երևանում այդ խնդիրը տարեցտարի լուծվում է, մարզերում ավելի բարդ է: Ապարանում պետբյուջեի հաշվին հիմա մի շենքի փոխարեն նորն է կառուցվում։ Այդպիսի շենքեր կան Սյունիքում, Եղեգնաձորում: Դրանք վերակառուցելու համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Քաղաքաշինության նախարարը նաև նշեց, որ մտածում են նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին, որը հնարավորություն կտա վարկային միջոցներով արագ և մատչելի ցածրահարկ շենքեր կառուցել, որոնց 1 քմ-ի արժեքը չի գերազանցի 300 ԱՄՆ դոլարը։
«Արագ բնակելի շենք կառուցելու տեխնոլոգիաներն աշխարհում ընդունված են: Դրանք պատրաստվում են հետևյալ տեխնոլոգիայով՝ ներսում՝ պենոպլաստ, դրսից՝ բետոնե շապիկ»,- մանրամասնեց Նարեկ Սարգսյանը:
Անդրադառնալով նորակառույց շենքերին՝ նա նշեց, որ դրանք համեմատության եզրեր չունեն հին շենքերի հետ, քանի որ այսօր սեյսմիկ նորմերը շատ խստացված են Հայաստաում:
«Խորհրդային տարիներին չէին կառուցվում միաձույլ երկաթբետոնյա շինություններ, իսկ այսօր կառուցվող շենքերը կիսաձույլ երկաթբետոնյա են, որոնք կայուն են: Կարող են դեֆորմացվել, բայց ոչ փլուզվել և քանդվել։ Բոլոր նորակառույցները համապատասխանում են սեյսմիկ նորմերին»,- վստահեցրեց բանախոսը:
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...
18:07 03.08.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
17:51 03.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղայինԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել […] ...
17:45 03.08.2025
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կաԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...