13:15 10.06.2022
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան դեռևս մտադիր են համաձայնագիր կնքել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ և կոչ անել նրան զերծ մնալ այդ գործընթացը խաթարող քայլերից։ Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
«2022-ի մարտից սեղանին դրված է կենսունակ գործարք, որը Իրանին կվերադարձնի JCPOA-ով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր – խմբ․), իսկ Միացյալ Նահանգները կվերադարձնի համաձայնագրի (պայմանների կատարմանը): Մենք ափսոսում ենք, որ Իրանը չօգտվեց այս գործարքի կնքման դիվանագիտական հնարավորությունից և հորդորում ենք նրան դա անել հիմա: Մենք պատրաստ ենք գործարք կնքել»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությամբ նաև ափսոսանք են հայտնում Իրանի կողմից «առաջադեմ ցենտրիֆուգների» տեղադրման համար և հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) «ՀԳՀԾ-ի շրջանակներում թափանցիկության բոլոր միջոցառումները դադարեցնելու իր որոշման մասին»:
«Այդ գործողությունները միայն վատթարացնում են իրավիճակը և բարդացնում մեր ջանքերը՝ վերականգնելու ՀԳՀԾ-ի լիակատար իրականացումը: Դրանք նաև լրացուցիչ կասկածներ են հարուցում՝ հաջող արդյունքի հասնելու Իրանի հանձնառության վերաբերյալ»,- ասում են Եվրաեռյակի ներկայացուցիչները:
«Մենք կոչ ենք անում Իրանին վերսկսել Հավելյալ արձանագրության կիրառումը և JCPOA-ի հետ կապված բոլոր մոնիտորինգի ու ստուգման միջոցները, դադարեցնել միջուկային էսկալացիան և շտապ կնքել գործարք, որը պատրաստ է վերականգնել համաձայնագիրը, քանի դեռ դա հնարավոր է»,- հայտարարությամբ եզրակացրել են երեք երկրները։
Ինչպես ավելի վաղ ասել էր ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, Իրանը ծանուցել է կազմակերպությանը, որ հեռացնում է 27 տեսախցիկ, որոնք վերահսկում են իր գործունեությունը մի քանի միջուկային օբյեկտներում։ Նա հավելել է, որ Իրանում շարունակում է գործել ՄԱԳԱՏԷ-ի 40 տեսախցիկ։
Հունիսի 8-ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որը քննադատում է իրանական կողմին երեք չհայտարարված տեղամասերում ուրանի մասնիկների ծագման պարզաբանման բացակայության համար։ Փաստաթղթին կողմ են քվեարկել խորհրդի անդամ 30 երկրներ, դեմ են եղել Ռուսաստանն ու Չինաստանը, ձեռնպահ են մնացել Հնդկաստանը, Լիբիան և Պակիստանը։ Մինչ այս քվեարկությունը Իրանի ԱԳՆ-ն նշել էր, որ նման բանաձևի ընդունումը կխաթարի միջուկային գործարքը վերականգնելու բանակցային գործընթացը, իսկ փաստաթղթի հաստատումից հետո խոստացան տալ վճռական ու համաչափ պատասխան։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակը և Գերմանիան (5+1 խումբ) 2015 թ․-ին Իրանի հետ ստորագրել են JCPOA՝ իր միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ․-ին որոշել էր դուրս գալ այս համաձայնագրից։
Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին Թեհրանի միջուկային համաձայնագրի հետ վերադարձնելու պատրաստակամությունը: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Վիեննայում անցյալ տարվա ապրիլից բանակցություններ են վարում Իրանի հետ՝ JCPOA-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար։
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինՀունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:35 23.06.2025
Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխաԻսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...
15:28 23.06.2025
Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...